RSS

Գնահատվող աշխատանք գրականությունից — 10-րդ դասարան


1.   
Ո՞ր հեղինակն է ծնվել և ստեղծագործել.                                            1.25 միավոր

ա)Արգենտինայում

բ) Մոսկվայում

գ) Գյումրիում

դ) Փարիզում

ե) Կալիֆորնիայում

Հեղինակներ՝                                   Բորխես, Ենգիբարյան, Իսահակյան, Բոդլեր, Բախ

2.    Ով որ ժամանակաշրջանի հեղինակ է՝                                                 1.25 միավոր

Ժամանակաշրջաններ՝     19-րդ դարի 2-րդ կես, 20-րդ դարի 1-ին կես, 20-րդ 2-րդ կես

Հեղինակներ՝                                   Բորխես, Ենգիբարյան, Իսահակյան, Բոդլեր, Բախ

Կենսագրական փաստերից որը ո՞ւմ է վերաբերում.                                     1.25 միավոր

  1. Ծառայել է Ռազմաօդային ուժերում։
  2. Ցոփ ու շվայտ կյանքով է ապրեք, ինչի պատճառով զրկվել է հայրական ժառանգությունից։
  3. Որպես ազատ ունկնդիր սովորել է Լայպցիգի համալսարանում։
  4. Եղել է բռնցքամարտիկ, ծաղրածու, էստրադային և կինոդերասան։
  5. Թարգմանել է Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը» ստեղծագործությունը։

Հեղինակներ՝                             Բորխես, Ենգիբարյան, Իսահակյան, Բոդլեր, Բախ

Տրված հատվածներից որը ում ստեղծագործությունից է.                              1.25 միավոր

  1. Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի՜ անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:
    Պարզ ճշմարտություն:
  2. Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։
  3. Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. Արբելու ժամն է»…
  4. Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նահանգների մեջ  անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…
  5.  Ես քեզ չեմ հասկանում։ տարօրինակը հենց այն է, որ նա չթողեց ամեն ինչ, երբ իրեն առաջին անգամ սկսեցին Փրկիչ կոչել։ Այդ զզվելի նորությունը լսելուն պես փախչելու փոխարեն նա փորձեց տրամաբանել. «Լավ, ես Աստծո Որդին եմ։ Բայց մենք բոլորս ենք այդպիսին։ Ես Փրկիչ եմ, բայց դուք՝ բոլորդ՝ նույնպես։ Հրաշքները, որ ես գործում եմ, դուք էլ կարող եք գործել»։

Հեղինակներ՝                                   Բորխես, Ենգիբարյան, Իսահակյան, Բոդլեր, Բախ

Կարդա և վերլուծիր՝ 5 միավոր

  • Ներկայացրու՝ ինչի մասին է նյութը —1միավոր
  • Ո՞րն է ենթատեքստը (հիմնավորիր)- 1միավոր
  • Հեղինակն ի՞նչ միջոցներ է օգտագործել (բեր օրինակներ)- 1միավոր
  • Գնահատիր ստեղծագործությունը՝ ինչ ազդեցություն ունեցավ քեզ վրա, ինչ տվեց քեզ։-2 միավոր

Տեքստ

Թախիծը և զայրույթը
Կախարդված մի թագավորությունում, որտեղ մարդու ոտք չէր դիպել, կամ կարող է, ճիշտ հակառակը՝ որտեղ մարդիկ ճանապարհորդներ են դառնում, առանց նկատելու…
Հեքիաթային թագավորությունում, որտեղ անիրականը իրական է դառնում…
Կար… սքանչելի լճակ:
Կամ, ավելի շուտ, ծովածոց՝ բյուրեղյա մաքրության ջրով, որի մեջ լողում էին ամենահնարավոր գունավորմամբ ձկներ, և ուր շողշողում էին կանաչ գույնի բոլոր նրբերանգները…
Թախիծը և զայրույթը մոտեցան այդ ջրամբարին, որպեսզի լողան:
Երկուսն էլ շորերը հանեցին և մերկ մտան ջուրը:
Զայրույթը, ինչպես միշտ, շտապում էր (միշտ է այդպես լինում), արագ լողացավ և ավելի արագ դուրս եկավ ջրից…
Բայց զայրույթը կույր է, կամ, համենայնդեպս, պարզորոշ չի տեսնում տեղի ունեցողը:
Այդ պատճառով էլ շտապով հագավ այն զգեստը, որն ավելի մոտ էր…
Պարզվեց, որ զգեստը իրենը չէր, այլ թախիծինը…
Եվ թախիծի զգեստները հագած՝ զայրույթը գնաց:
Հանգիստ, անխռով, ինչպես միշտ, թախիծն ավարտեց լողալը և առանց շտապելու կամ, եթե ավելի ճիշտ ասենք, առանց հաշիվ տալու, որ ժամանակն անցնում է, դանդաղորեն և ծուլորեն դուրս եկավ լճակից:
Ափին նկատեց, որ իր շորերը չկան:
Իսկ ինչպես բոլորին է հայտնի, թախիծը ամենաշատը չի սիրում մերկ մնալը: Այդ պատճառով էլ հագավ այն զգեստը, ինչ կար` զայրույթի զգեստը:
Ասում են, որ այդ ժամանակվանից հաճախ կարելի է հանդիպել զայրույթին՝ կույր, դաժան ու սարսափելի: Բայց եթե ուշադիր նայենք, ապա կնկատենք, որ զայրույթը, որը տեսնում ենք, միայն դիմակ է, և զայրույթի զգեստի տակ թախիծն է թաքնված:

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: