RSS

Սփյուռքահայ պոեզիա (նախագիծ)

10-11-րդ դասարանների համար
Նախագծի նպատակը 

  • Սփյուռքահայության գրական գործունեության ճանաչում, սփյուռքահայ և արևմտահայ գրականությունների ( նաև լեզվի) տարբերությունների հետազոտում։
  • Սփյուռքահայ հեղինակների փնջին ծանոթացում և տարածում

Հմտություններ, որ պիտի մշակվեն նախագծի շրջանակներում

Գրականությունից

  • Լեզվական խոչընդոտի հաղթահարում
  • Մտածողության համադրումը արևելահայ արդեն ծանոթ հեղինակների մտածողությանը
  • Պոեզիայի ընկալման հմտություններ՝ ասոցիատիվ և պատկերավոր ընկալումներ։

Խոսքի մշակույթից

  • կարդացածի մասին գրախոսելու, ասածը փաստարկելու հմտություն
  • պատրաստած պրեզենտացիաների կամ վիդեոների բանավոր ներկայացման հմտություն
  • չափածո ստեղծագործություններն անգիր հիշելու և ներկայացնելու հմտություն։

Ճամփորդություն

  • Արևմտյան Հայաստան (հայրենազրկվածության արտահայտությունը, հայոց հետքերը ներկայիս Թուրքիայում) Ընթացքում համակցված դաս՝ գրականություն+արվեստ (ճարտարապետություն)+պատմություն+քաղաքագիտություն
  • Արևելյան Հայաստանի՝ Թուրքիային հարող մասի տաճարների այցելություն՝ համեմատության նպատակով (Երերույք, Վահրամաբերդ, Մարմաշեն)

Հեղինակների ընտրությունը՝ սփյուռքահայ (հայերեն գրող) 4-5 հեղինակ՝ ընրությունը՝ ըստ դասարանի ակադեմիական հնարավորությունների։ Հաշվի է առնվում նաև աշխարհագրությունը։

Վերջնարդյունքը

Ուսումնասիրած հեղինակների մասին ուսումնական օգտագործելի նյութեր

Գնահատումը՝ սեփական էսսեների և հեղինակների մասին եղած գրականության հավաքում մեկ ուսումնական նյութի մեջ (վիդեո կամ պրեզենտացիա) խմբային աշխատանքի գնահատում։ Կարևորվում է առավել լայն տեղեկության հավաքումը, սեփական մտքերի շարադրանքի որակը և քանակը (քանի բանաստեղծություն է վերլուծված, արդյոք խմբի բոլոր անդամներն են վերլուծություն կատարել)։ Նաև հեղինակի բտեղծագործություններից բանավոր՝ անգիր ներկայացնելը։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: