RSS

Մանկավարժական հոդված (սեմինար պարապմունքներ)

Սիրելի ընթերցող, դատելով այս նյութը դիտելու հաճախականությունից՝ ենթադրում եմ (հույս ունեմ), որ այստեղ օգտակար բան եք գտնում։ Բայց սա առաջնային օգնություն է միայն։ Մի կարևոր հանգամանք էլ կա, որ ժամանակն է ավելացնելու. նախքան հոդված գրելը ուսումնասիրեք, թե հրապարակի վրա ձեր ընտրած թեմայով ինչ կա գրված, է՞լ ով է այդ թեմայով հոդված գրել, ձեզնից առաջ ի՞նչ է ասվել ձեր արծարծելիք խնդրի մասին։

 

3 պարապմունք՝ 1-ական ժամով։
Անհրաժեշտ գործիքները՝ համացանցին միացված անհատական նեթբուք/ նոթբուք

1-ին պարապմունք. Հոդվածի գաղափարը, թեման, ասելիքը. 

Հարցադրումներ.

  • Մանկավարժական՝ փորձի արձանագրման և գիտական հոդվածների տարբերությունը
  • Ինչո՞ւ է մանկավարժից պահանջվում հոդված գրել։
  • Ինչո՞ւ պետք է մանկավարժը շահագրգռված լինի հոդված գրելում։
  • Ի՞նչը կարող է հոդվածի թեմա լինել։ Հոդվածի թեմային ներկայացվող պահանջները. հրատապությունը, խնդիր պարունակելը,  առաջարկվող լուծման փորձարկված լինելը և այլն։ Հոդվածագրի՝  իր համոզմունքների սահմանում թեմա ընտրելը։
  • Մասնակիցների՝ թեմայի ընտրություն, ընտրության հիմնավորում (երկու նախադասությամբ իրենց ասելիքի ներկայացում), Թեմաների գրանցում հդվածագիրների անունով։

Առաջարկվող թեմաներ

  • Ծնողներն ու դպրոցը
  • Փոքր մարդը և նրան շրջապատող հասարակությունը
  • Համակարգիչը դասարանում` ուսումնական գործիք
  • Ո՞ր տարիքից կազմակերպել արշավներ. դիտողականության զարգացումը արշավների միջոցով
  • Թվային ֆոտոխցիկը՝ դիտողականությունը զարգացնելու գործիքներ
  • Նորարարության սահմանները. ինչն եմ փոխոում ավանդական կրթության մեջ և ինչու։
  • Ինչպես մշակել լսելու հմտություն (Атватер Иствуд. “Я вас слушаю”)
  • Ի՞նչ է նշանակում ընթերցել
  • Դասարանական թատրոնը՝ ընթերցանության ձև

Առաջարկվող գրականություն.

  1. Ջոն Դյուի
  2. Սելեստեն Ֆրենե
  3. Վլադիմիր Լևի
  4. Մարիա Մոնտեսորի
  5. Պաուլո Ֆրերե
  6. Դմիտրի Լիխաչով
  7. Атватер Иствуд. “Я вас слушаю”
  8. Քեն Ռոբինզոն

Բոլորը, բացի Атватер Иствуд-ից կա «Դպիրում»։
Տնային հանձնարարություն. Փորձել ընտրած թեմաներով հոդված գրել։

2-րդ պարապմունք. Հոդվածի կառուցվածքը

  • Նախաբան՝ ասույթ, բնաբան, խնդրի ներկայացում կամ հակառակ կարծիքի պնդում, դրա հետ համաձայնում կամ հակառակը։ Անհատական մոտեցումներ։
    Մասնակիցները ներկայացնում են իրենց գրած հոդվածների նախաբանը։ Եթե նախաբան չկա, աշխատում են հոդվածի վրա՝ տեղում գրելով դա։
  • Հիմնական մասը. ներկայացվում է խնդիրը։ Թվարկվում է խնդրի տեսակները կամ դրա առաջացման պայմանների միջակայքը։ Բնութագրվում է դրանցից յուրաքանչյուրը։ Կոնկրետ խնդրո առարկան ներկայացվում է ավելի մանրամասն։ Նշվում են դրա հատկանիշները։ Ըստ ասելիքի՝ խոսքը կառուցում ենք այնպես, որ ընթերցողը մեր բուն ասելիքի հետ համեմատաբար վերջում հանդիպի։ Հոդվածը եզրափակելուց առաջ նա պիտի ցանկալի եզրահանգմանը գա։
  • https://www.facebook.com/photo.php?fbid=720821761265482&set=a.614773771870282.1073741828.614768828537443&type=1&theater (խոսքի օրինակ)

Հարկավոր է խուսափել ոչ միայն ավելորդ բառերից ու արտահայտություններից, այլև խանգարող մտքերից։ Բերվող դրույթները հարկավոր է հաստատել հեղինակավոր մարդկանց մտքերով, մեր փորձից քաղած օրինակներով։ Խոսքը պիտի համոզիչ ու հիմնավոր լինի։ Հոդվածում զգացմունքային արտահայտություններն ավելորդ են։ Հարկավոր է ընտրել դիպուկ բառեր, բազմիմաստ բառեր օգտագործելիս պետք է հետևել, որ մյուս իմաստներով այդ բառն անպատեհ չլինի։

Հարկավոր է նաև կռահել, թե ինչ առարկություններ կարող են լինել, լուծել նաև դրանց պատասխանելու (առարկությունը մինչ հնչելը ներկայացնել և պատասխանել) խնդիրը։

  • Վերջաբանը եզրակացությունն է, որ մեր բերած փաստերի ու փաստարկների վրա է հիմնվում, ամփոփում, ամբողջացնում է ասվածը։
  • Հոդվածի քննարկում

Եթե ժամանակ մնա, աշխատանք հոդվածների վրա։

3-րդ պարապմունք

 Գրեթե պատրաստի հոդվածների քննարկում։ Դրույթ և դրա հիմնավորում։ Որքանով ենք հավատարիմ մնացել մեր ընտրած թեմային, որքանով ենք հասել նպատակին։

Հոդվածների ընթերցում։ Լավագույն հոդվածների ընտրություն «Դպիրի» համար։

 

9 responses to “Մանկավարժական հոդված (սեմինար պարապմունքներ)

  1. Ani

    23 Սեպտեմբերի, 2015 at 5:41 ե.

    barev dzez, nerxutyun inchpes karox em masnakcel ays daserin

     
    • Interest

      23 Սեպտեմբերի, 2015 at 6:15 ե.

      Անի ջան, էս դասերը անցյալ տարի են եղել։

       
  2. Ani

    25 Սեպտեմբերի, 2015 at 6:03 ե.

    isk hima chkan, shat em cankanum masnakcel nmanatip das@ntacneri

     
  3. Interest

    25 Սեպտեմբերի, 2015 at 6:54 ե.

    Եթեքո մասին տեղեկություն թողնես, գուցե օգնեմ՝ որևէ տեղից սովորելու։

     
  4. Ani Bareghamyan

    2 Հունվարի, 2016 at 4:00 ե.

    Ես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ եմ և դպրոցում դասավանդում եմ տեխնոլոգի առարկան, ավարտել եմ գծագրություն կերպարվեստ բաժինը, կարող եք ինձ օգնել, շատ կցանկանայի անցնել այդ դասընթացները: Նախապես շնորհակալություն

     
  5. Աննա Երզնկյան

    11 Մայիսի, 2017 at 4:24 ե.

    Բարև ձեզ, իսկապես կարող եք ինձ ուղղորդել, թե ինչպես մասնակցեմ այդ դասընթացներին:

     
  6. Աննա

    27 Հոկտեմբերի, 2017 at 7:29 ա.

    Խնդրում եմ օգնել գտնելու Վլադիմիր Լեվիի <>.

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: