RSS

Սասնա Ծռեր.

նախագիծ՝ 10-րդ դասարանցիների համար

Նպատակը՝

  • Էպիկական ժանրի ստեղծագործությունների ուսումնասիրում
  • Էպոսի ընթերցում և արժևորում
  • Էպոսի բազմակողմանի ուսումնասիրում, պրոպագանդում

Հմտություններ, որ պիտի մշակվեն նախագծի շրջանակներում

Գրականությունից

  • Էպիկական ժանրի տարբերում
  • Բարբառային տեքստի հաղթահարում, լեզվի վերլուծություն
  • Աշխատանք աղբյուրների հետ

Խոսքի մշակույթից

  • Գիտական ոճով վերլուծության կատարում
  • Սասնո բարբառի ուսումնասիրում էպոսի բառապաշարի սահմաններում

Գիտելիքներ

  • Էպոս, առասպել, հեքիաթ (Էպիկական ժանրի առանձնահատկությունները)
  • Արաբական արշավանքները, պայքարը արաբների դեմ (էպոսի համապատասխան մասերը)
  •  Բանահյուսության առանձնահատկությունները
  • Հայկական դիցարանի հիմնական աստվածությունները
  • Ջրի և հողի կենսական հատկանիշները
  • Մարդու տիպաբանությունը և մեր տարածաշրջանի մարդու չափսերը

Ճամփորդություններ

  • Էրեբունի թանգարան
  • Երևանի պատմության թանգարան
  • Արագածոտնի մարզ, Թալին (բանահավաքության)
  • Որևէ խոնարհված եկեղեցի (քանդված եկեղեցին վերականգնելու՝ Դավթի ձեռնարկի առթիվ)
  • Արևմտյան Հայաստան՝ Վարագավանք, Վան,Մհերի դուռ…

Բնագավառներ

  • Լեզու
  • Գրականություն (բանահյուսություն)
  • Աստղագիտություն
  • Բնագիտություն (ջուր, հող)
  • Մարդաբանություն (Ապրե՞լ են արդյոք հսկա ցեղեր)
  • Բարոյագիտություն (խոստում, երդում, երդմնազանցություն)
  • Հոգեբանություն (երազները էպոսում)
  • Դիցաբանություն (հեթանոսությունը և քրիստոնեությունը)

Կատարման եղանակը և ժամկետները

Էպոսը կարդում են բոլորը, ճյուղ առ ճյուղ քննարկում ենք դասարանում։ Ներկայացնում ենք նաև փնտրտուքի արդյունքում գտնված հետաքրքիր նյութերը։ «Սասնա Ծռեր» Էպոսի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուց հետո աշխատում ենք խմբերով՝ նախ՝ ներկայացնում ենք ճյուղերը (4 խումբ՝ 4 ճյուղ ներկայացնելու համար), ապա տրված բնագավառների շուրջ ուսումնասիրություններ ենք կատարում՝ դիմելով նաև համապատասխան առարկաների ուսուցիչներին)։ Դրանց շուրջ գրվում են էսսե-վերլուծություններ։ Արդյունքում ստանում ենք «Սասնա Ծռեր» մեդիափաթեթը։

  1. Աշխատանքի ներկայացում, բաժանում —                                                                      1 պարապմունք
  2. Նյութի ամբողջական ընթերցում և քննարկում դասարանում –                                      6 պարապմունք
  3. Կողմնակի նյութերի ընթերցում և դրանց նկատմամբ վերաբերմունքի արտահայտում – 2 պարապմունք
  4. Էպոսի և էպիկական ժանրերի ուսումնասիրություն –                                                     2 պարապմունք
  5. Յուրաքանչյուր խմբի՝ իր աշխատանքի ներկայացում –                                                  4 պարապմունք
  6. Տրված թեմաներով ուսումնասիրությունների ներկայացում, քննարկում —                        8 պարապմունք
  7. Մեդիափաթեթի հավաքում –                                                                                         2 պարապմունք

Գնահատումը՝ ըստ սովորողի ներդրման.

Էսսե, որ տարվում է ենթակայք —                                                       3 միավոր

Փնտրտուքի արդյունքում գտած-ներկայացրած տեղեկություն —        2 միավոր

Խմբի հետ աշխատանքի կատարում –                                             2 միավոր

Ներկայացում –                                                                                2 միավոր

Գնահատում-գրախոսում —                                                                1 միավոր

Ընդամենը՝                                                                                   10 միավոր
*
Եթե աշխատանքի տեսակներից մեկը կրկնվում է, սովորողը վաստակում է լրացուցիչ միավորներ, որոնք հաշվվում են կիսամյակի նրա աշխատանքը գնահատելիս։

 

Ճամփորդությունները քաղաքում կատարվում են հընթացս, հեռավոր ճամփորդությունները՝ համապատասխան բարենպաստ ժամանակ։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: