RSS

20-րդ դարի արտասահմանյան գրականություն

Նախագիծ

Տևողությունը՝ 24 պարապմունք

Նպատակը

  • Համաշխարհային գրական և մտավոր մշակույթի ներմուծում հայկական միջավայր
  • Ուսումնասիրած հեղինակների մեդիափաթեթների հավաքում, տարածում
  • Կարդացած և կարդալիք գրականությունների փոխանակում, քննարկում։

Հմտություններ և կարողություններ, որ պիտի մշակվեն
գրականությունից

  • Գրական ժանրերը և սեռերը տարբերելը
  • Գրականության ձևն ու բովանդակությունը համադրելն ու վերլուծելը
  • 20-րդ դարի տարբեր հատվածներում գրական մտածողության ու դրա նախապայմանների ուսումնասիրելը, դրանց գնահատելը։

Խոսքի մշակույթից

 

  • Ասելիքի բովանդակության և ձևի ընտրություն
  • Ստեղծագործության վերլուծություն՝ էսսե
  • Ժամանակաշրջանի և հեղինակի ներկայացրած թեմայի կապը կամ դրա բացակայությունը՝ հետազոտում, փաստերի առանձնացում, դրանց համադրում և եզրակացության ձևակերպում։

Գիտելիքներ

  • Հեղինակի կյանքի, նրա ապրած ժամանակաշրջանի և նրա ստեղծագործության, խնդրո առարկա ժամանակաշրջանում շրջանառվող փիլիսոփայական մտքի մասին տեղեկություններ
  • Գրական սեռեր , ժանրեր, կոնկրետ ժանրի առանձնահատկությունները
  • Տեքստ կազմելու հիմնական կանոնները
  • Քերականական գործածական կանոնները

Ձևավորվող արժեքները

  • Կոլեկտիվ աշխատանքի համար պատասխանատվություն
  • Գործընկերոջն օգնելու պատրաստակամություն
  • Սկսած գործն ավարտին հասցնելու կամք։

Բովանդակությունն ու ընթացքը

  1. Հեղինակների և նրանց ստեղծագործությունների ցուցակի կազմում, սովորողների բաժանումը խմբերի և հանձնարարություն։ (1 պարապմունք)
    Սովորողների 3-4 հոգանոց խմբերը ստորև բերվող ցանկից ընտրում են հեղինակին, իրենց մեջ աշխատանքի բաժանում. աշխատանքները՝ նյութերի ընթերցում, կարծիքների ու տպավորությունների փոխանակում, կենսագրական տվյալների ու ժամանակաշրջանի մասին տեղեկությունների փնտրտուք, պաշտոնական գրախոսական՝ եթե կա։ Եթե բազմաժանր ստեղծագործող է, տարբեր ժանրերի գործերի համեմատում, ներկայացում։ Համեմատում արդեն ծանոթ որևէ գրողի հետ և այլն։ Նյութի ծաղկաքաղ (եթե ծավալուն գործ է), բեմադրում կամ ձայնագրում, թեմայի ձևավորում, հեղինակի մեդիափաթեթի հավաքում, ներկայացման պատրաստում։Աշխատանքի համար նախատեսվում է 8 պարապմունք՝ ավելացրած սովորողների հետազոտությունները դասաժամերից դուրս։

Ուսումնասիրվելիք գրականության միջակայք սովորողների ընտրության համար

  • Ռիչարդ Բախ
  • Ջբրան Խալիլ Ջբրան
  • Ակուտագավա (Հեռադիտակից)
  • Հարուկի Մուրակամի
  • Վոլֆգանգ Բորխերթ
  • Բերնար Վերբեր
  • Պաուլո Կուելիո
  • Գարսիա Մարկես
  • Ալբեր Քամյու
  • 20-21-րդ դդ պոեզիան ( Ներուդա, Գարսիա Լորկա, Անդրե Բրետոն և այլն՝ սովորողների ընտրությամբ)
  • Սովորողների առաջարկածները
  1.  Նշված ժամանակի արվեստի ուղղությունները. ռեալիզմ, սյուրռեալիզմ, էկզիստենցիալիզմ, մոգական ռեալիզմ (տեղեկություններ և մշակումներ համապատասխան թեմաներով), փիլիսոփայության հիմնական ուղղությունները (Հոգեվերլուծություն, էկզիստենցիալիզմ, ֆենոմենալիզմ և այլն)   4 պարապմունք, ավելացրած պարապմունքից դուրս սովորողների կատարած աշխատանքները։ Պարապմունքի ժամանակ դիտվում են աշխատանքները, քննարկվում, խորհուրդներ տրվում։
  2. Էսսեների շարադրում, հրապարակում և քննարկում ուսումնասիրած թեմաներով. «Հեղինակը և իր ժամանակը», «Հեղինակի ստեղծագործության ընդհանուր գիծը», «Տրամադրության արտահայտչամիջոցները», «Գրական մեթոդները 20-րդ դարում», «Գրականությունը և փիլիսոփայությունը»,  «Պատմական դեպքերի ազդեցությունը գրականության վրա» և այլն։ Էսսեների քննարկմանը՝ 3 պարապմունք։

Էսսեին ներկայացվող պահանջները

Էսսեն հետազոտական աշխատանքի ամփոփում է, հետևաբար պարտադիր պիտի պարունակի կշռադատում, մեջսերումներ հեղինակից կամ նրա մասին եղած գրականությունից, մտքերի շարադրումը՝ հարթ, հիմնավորված։ Տեքստի բաղկացուցիչները էսսե գրելիս հարկավոր է պահել։ Խրախուսելի են խոսքը հետաքրքիր ու աշխույժ դարձնող մեթողների կիրառումը՝ հարցադրում, մեջբերումներ, օրինակներ սեփական փորձից և այլն։

4.    Մեդիանյութերի ստեղծում. Կատարվում են քննակումների ձայնագրություններ ու նկարահանումներ, ն ստեղծագործությունների հիման վրա ստեղծվում են սցենարներ, որոնք նկարահանվում կամ բեմդրվում են, ընտրված ծաղկաքաղից հատրաստվում են աուդիոնյութեր։ Փնտրվում են նաև եղած մեդիանյութերը՝ ֆիլմեր, հաղորդումներ, երգեր և այլն։ Աշխատանքի համար՝ 4 պարապմունք, ավելացրած դասարանից դուրս աշխատանքները՝ մոնտաժ, փնտրտուք, տեքստի նախապատրաստում և այլն։

5.    Մեդիափաթեթների պատրաստում. Հավաքվում են ստեղծված և գտած նյութերը, ձևավորվում, ներկայացվում նախաբանով։ Փաթեթների ներկայացման և քննարկման համար՝ 4 պարապմունք։

 

Գնահատումը

Նախագծի գնահատումը կատարվում է ըստ հավաքած փաթեթի և դրա ներկայացման։ Հարկավոր է, որ փաթեթում լինեն ոչ միայն հեղինակին վերաբերող բոլոր նյութերը, այլև խմբի բոլոր անդամների էսսեները, յուրաքանչյուրն իր մասն ունենա կատարված աշխատանքում, նախաբանը լինի ամբողջական և եզրակացություն պարունակի հեղինակի, նրա ստեղծագործությունների մասին։ Եթե խմբի անդամներից մեկը չի համաձայնել ընդհանուր կարծիքին, նա կարող է գրել իր առանձնահատուկ կարծիքը։ Եթե մեկից ավելի են առանձնահատուկ կարծիք գրողները, խմբի աշխատանքը համարվում է ձախողված։ Բոլոր աշխատանքները հավասար արժեք ունեն, ստանում են հավասար միավորներ։ Ռուբրիկը կազմվում է ամեն հեղինակի համար առանձին։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: