RSS

Դզեն

13 Հլս

Կոնստանտին Շերեմետևից
«Դզեն» հասկացությունը շատ տարածված է հանրային գրականության մեջ։ Բայց, ինչպես հաճախ լինում է, այդ հասկացության իմաստը անճանաչելիության աստիճանի փոխվել է։ Ափսոս։
Չէ՞ որ դզեն վիճակը երջանկության հասնելու գլխավոր պայմաններից մեկն է։

Դզենի էությունը
Վայրի բադը մտադրություն չունի
ջրում հետք թողնելու։
Ջուրը ցանկություն չունի պահելու
բադի արտացոլքը։
Դզենի իմաստություններից
Ավանդության համաձայն Դզենը հիմնել է ինքը՝ Բուդդան։ Դզենի ուսմունքը հնդիկ վանական Բոդխիխրման բերել է չինական Շաոլին մենաստանը։ Բայց այս անվանումը դզենն ստացել է ճապոնացիներից։
Դզեն-բուդդիզմի տարբերությունը դասական բուդդիզմից նա է, որ Դզենի ուսուցիչները հին տեքստերը սերտելում, ինչպես դա ընդունված է բուդդիզմում, ոչ մի իմաստ չեն տեսնում։ Դզենի ողջ փորձառությունը հիմնված է միայն աշակերտի՝ դզենի վիճակը հասկանալու վրա։
Դզենի խնդիրը մարդուն աշխարհի նկատմամբ կոշտ հայացքներից ու իր ցանկություններին կապվածությունից ազատելն է։
Դզեն վիճակը քո բնական էությունն զգալն է, քո ու աշխարհի միասնության զգացումը, հանգիստ ընդունելը, որ ինչը ինչպես լինում է, այդպես էլ լինում է։ Դզենի փորձառության նպատակը «սատորիին» հասնելն է։ Սատորին աշխարհի հետ գիտակցաբար միավորվելն է, որի ժամանակ ապրում ես կյանքիդ ամեն վայրկյանը։ Դզենի ուսուցիչները սովորեցնում էին, որ ամեն առօրյա գործ կարող է դառնալ դզեն վիճակ, եթե ամբողջապես ներդրվես այն գործում, որն անում ես։
Դզենի կարևորագույն հասկացությունը «Թաթխաթա»-ն է՝ ամեն կատարվող բանի հենց այդպիսին լինելը։ Դզեն վիճակում դուք չեք հարցնում՝ ինչո՞ւ դա ինձ հետ եղավ։
Դզենում այդ հարցն իմաստ չունի։ Մեկ որ դա եղել է, ուրեմն հենց այդպես է։
Ըստ դզեն ուսուցիչների՝ մարդը երջանիկ չէ, որովհետև մշտապես փորձում է կյանքի վզին փաթաթել նրա մասին իր պատկերացումները։ Մշտապես ակնկալում է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքն ուզում է, և մշտապես չի ստանում ուզածը։ Դրա համար էլ տառապում է ու բողոքում կյանքից։
Դզեն վիճակում դուք ինչ-որ բան եք անում ոչ թե որովհետև արդյունք եք սպասում, այլ որովհետև այդ պահին դա ձեզ հետ կատարվում է։ Ընթացիկ պահի մեջ ջանք չկա, ցանկություն չկա, կապվածություններ չկան. կա միայն իրադարձությունների հոսքը, որ շրջապատում է ձեզ։
Եթե դուք կախում չունեք արդյունքից, այլ ուղղակի ապրում եք և որպես կյանքի բարձրագույն արտահայտություն ընդունում այն, ինչ կատարվում է, դուք ուրախանում եք այն ամենով, ինչ ձեզ հետ կատարվում է։

Դզենին հասնելը
Ճանապարհին տրորված արահետ չի լինում։
Ով գնում է դրանով, մենակ է նաև վտանգների դեմ։
Դզենի իմաստություններից
Ուսուցիչների հետ կարելի է համաձայնել։ Եթե մարդ մշտապես ուզում է աշխարհը վերաձևել ըստ իրեն, նրան միշտ կուղեկցեն ձախողումները։
Ուրեմն՝ ինչպե՞ս հասնել դզեն վիճակին։
Դզենի փորձառության հիմքում ընկած է մեդիտացիա-ինքնաուսումնասիրում գործողությունը։ Դուք փորձե՞լ եք հետևել ձեր մտքերին ու ծագող ցանկություններին։ Դուք հետևո՞ւմ եք ցանկությունների հայտնվելու հենց գործընթացին։
Ժամանակի որոշակի պահին կտեսնեք, որ ձեր ցանկությունների մեծ մասը անհանգիստ մտքի խաղ է։ Այդ ցանկությունները իրականում ձեզ պետք չեն, դրանք կեղծ են։ Կեղծ ցանկությունները ձեզ կտրում են կյանքից ու տեղափոխում մտացածին կառույցներ, որտեղ հնարավոր չէ ապրել։ Եվ եթե անգամ կեղծ ցանկությունը բավարարեք, ուրախությունը մի ակնթարթ միայն կտևի, որովհետև կծագեն նոր կեղծ ցանկություններ, և դուք նորից ձեր ունեցածից գոհ չեք լինի։ Սա փակուղի տանող ճանապարհ է։
Եթե ուշադիր փնտրեք ձեր իսկական ցանկությունները, կտեսնեք, որ երջանկության համար շատ քիչ բան է պետք, և ինչ ձեզ պետք է, արդեն ունեք։ Դուք ուրախություն կստանաք հենց կյանքից։ Ոչինչ մի ակնկալեք. Ուղղակի ներկա եղեք նրանում, ինչ կատարվում է։

Վերջում՝ Օշոյի առակներից մեկը։
-Ես վերջերս վերապատրաստվել եմ և կցանկանայի դզենի հրահանգներ ստանալ,- դիմեց Կուսսայը ուսուցիչ Գենշային։ — Ինչպե՞ս ճանապարհ ընկնեմ,- ուսուցի՛չ։
—Լսո՞ւմ ես արդյոք այս առվի կարկաչը։
-Այո՛, ուսուցիչ։
Հետո մի վայրկյան միայն լռություն տիրեց։ Այն պահին, երբ նա ասաց` « Լսո՞ւմ ես արդյոք այս առվի կարկաչը», աշակերտը հասավ ըմբռնման։ Այդ ըմբռնման մեջ մտքերը մի պահ կանգ առան. նա լսում էր առվի կարկաչը, աղմուկը, երգը, ջրի պարը. մեն մի պահ նա դադարեց սեփական «ես»-ն ընկալել, նրա գիտակցությունը լցված էր։ Ուսուցիչը հետևում էր, և զգաց, որ պահը հասել է, էլ ծարավ մարդ չկա, էլ խնդրող չկա, սեփական «ես»-ի գիտակցումն անհետացել է, միայն կողքից անցնող գետի լուռ ընկալումն ու ունկնդրում էր ։

 

Պիտակներ՝ , , ,

One response to “Դզեն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: