RSS

Կապիկ-միտքը

19 Սպտ

Կոնստանտին Շերեմետև

Նվիրում եմ բոլորին, ում սիրում եմ (այդ թվում և ինձ.  Հ.Ղ.)

Բուդդիզմում հաճախ է հանդիպում «կապիկ-միտք» արտահայտությունը։ Ի՞նչ է դա։ Խոսքն այն մասին է, որ անհանգիստ մտքերը մեր գիտակցության մեջ թռչկոտում են և թունավորում կյանքը։ Թվում է՝ ամեն ինչ լավ է, բայց մեկ էլ մի կապիկ ցատկում է, ու՝ գնաց… Ամբողջ ուշադրությունը նրա ծամածռությունների ու հիմարությունների վրա է։ Տրամադրությունը փչացած է։
Հենց հազիվ մի քիչ հանգստանում ես, դուրս է ցատկում մի ուրիշ կապիկ։
Դու էլ դրանց հետ ամբողջ օրը ցատկոտում ես։ Ոչ կարող ես կանգ առնել, ոչ կյանքը վայելել։ Դուրս է գալիս՝ հո կյանք չի, անհանգիստ գիտակցության մի իսկական մրցավազք է։

Մաքուր գիտակցություն

Հանգիստ մարդը՝ հաղթանակից ու պարտությունից
հրաժարվածն է ապրում երջանկության մեջ։
Բուդդա

Աշխարհի մասին երկար մտորումները Բուդդային բերել են մի գլխավոր եզրակացության. ո՛չ աշխարհում, ո՛չ մարդու մեջ չկա մի բան, որ մշտապես փոփոխությունների չենթարկվի։ Իսկ եթե այդպես է, կյանքում ինչ-որ բան ցանկանալ կամ կապվել այն լավին, որ հիմա կա, միանգամայն անիմաստ է։ Ամեն ինչ կանցնի։

Դրա համար էլ դուրս է գալիս, որ տառապանքի աղբյուրը հենց մարդու մեջ է՝ իրեն աշխարհում սխալ ընկալելու մեջ։ Եվ Բուդդան առաջարկում է ուրիշ ճանապարհ՝ սեփական գիտակցությունը մշտապես լավացնելու ճանապարհը։

Բուդդայի ճանապարհն իր ժամանակի համար հեղափոխական դարձավ։ Ուրիշ գաղափարախոսություններ ու կրոններ առաջարկում են ինչ-որ ճիշտ ապրել՝ այն աշխարհում երանության հասնելու համար։
Բուդդան առաջինն էր, որ ասաց՝ երջանկությունն ու վայելքը հնարավոր է ստանալ միայն «հիմա և այստեղ»։ Ուրիշ ոչ մի տեղ երջանկություն չկա ու չի լինելու։
Ի՞նչն է խանգարում մարդուն ուրախանալու էստեղ ու հիմա։ Հենց էստեղ էլ հայտնվում է «կապիկ-միտք» տերմինը։ Կապիկ, որ անընդհատ փախչում է ընթացիկ պահից։ Անընդհատ մտածում է՝ ինչ է եղել և ինչ է լինելու։
Դրա համար էլ Բուդդան երջանկության հասնելու գլխավոր միջոցը համարել է անընդհատ կենտրոնացումը։
Եվ կենտրոնանալու համար որպես առաջին քայլ Բուդդան առաջարկում է՝ մաքրել գիտակցությունը հին պատկերացումներից ու կերպարներից, ինքն իրեն ասել «Ես ոչինչ չգիտեմ աշխարհի մասին», զգալ դատարկ գիտակցությունը։ Դրանից հետո կգա աշխարհընկալման միանգամայն այլ զգացում։ Իսկականը։ Ազատ այն պահանջներից,  որ մարդ սովորաբար ներկայացնում է աշխարհին։ Աշխարհից հենց այդ պահանջներն էլ մարդուն խանգարում են ապրել աշխարհում։ Չէ՞ որ այդ դեպքում դուրս է գալիս, որ աշխարհն անկատար է։ Տառապանքները ծագում են նրանից, որ աշխահը չի ուզում համապատասխանել ձեր պահանջներին։
Եթե մաքրեք գիտակցությունն ու կենտրոնանաք «հիմա և այստեղ»-ի վրա, մի զարմանալի վիճակ կստեղծվի, որը Բուդդան կոչել է նիրվանա։

Մեկուսի ապաստարան

Ուզում էի նիրվանայի մեջ ընկնել,
բայց վրիպեցի

Նիրվանան մի շարք բանաստեղծական անվանումներ ունի՝ «մեկուսի ապաստարան, զով քարանձավ, երջանիկ տուն, աստվածայինի տեղը»։
Ի՞նչ է նիրվանան ու ինչպե՞ս հասնենք դրան։
Որքան էլ տարօրինակ է, ըստ Բուդդայի, նիրվանայի ճանապարհը բավականին հեշտ է։ Չի պահանջում գերջանքեր ու գերլարվածություն, չի պահանջում հերոսական արարքներ ու երկար տարիների ծառայություն։ Միայն պահանջում է ընթացող պահի վրա կենտրոնացում։
Նիրվանայի ճանապարհը կապիկ-մտքի հետ թռչկոտելուց հրաժարվելն է։ Դա հանգիստ ու առանց պայմանների ընդունելն է նրա, ինչ կատարվում է ձեզ հետ հենց այս պահին։ Լրիվ ու առանց պայմանների կենտրոնացում։ Ներկա պահից ոչ մի թռիչք։ Այ, այդ ժամանակ, միայն «հիմա և այստեղ» սկսվում է գիտակցության այն վիճակը, որի մասին Բուդդան ասում է. «Նա, ով գիտակցել է՝ ինչ է ճշմարտությունը, նիրվանան, աշխարհի ամենաերջանիկ արարածն է։ Նա ազատ է ամեն բարդույթից ու կպչուն մտքերից, անհանգստությունից ու մտահոգությունից։ Նրա հոգևոր առողջությունը կատարյալ է։ Նա չի զղջում անցյալի համար, ոչ էլ հույս է դնում ապագայի վրա։ Ապրում է ամբողջովին այսօրվա օրով։ Հետևաբար՝ նա կարողանում է իրերը գնահատել և վայելել դրանք մաքուր ձևով՝ չփորձելով արտապատկերել դրանց վրա իր «ես»-ը։
Նա ուրախ է, նա ապրում է, բավարարված է պարզ կյանքով, նա անվրդով է ու խաղաղասեր։ Քանի որ եսասիրական ցանկությունները, ատելությունը, անտեղյակությունը, ինքնահավանությունը, հպարտությունն ու զանազան ուրիշ զզվելի բաներ նրան չեն կեղեքում, նա մաքուր ու ազնիվ է, լի է տիեզերական սիրով, կարեկցանքով, բարությամբ, ցավակցմամբ, հասկանալու կարողությամբ ու համբերատարությամբ։
Նրա՝ ուրիշներին ծառայելը կատարյալ է, քանի որ չի մտածում իր մասին։ Նա ոչինչ չի ուզում ձեռք բերել, ոչինչ, այդ թվում՝ ոչ մի հոգևոր բան, չի կուտակում, որովհետև ազատ է խաբեությունից, ուր մեզ տանում է մեր ինքնությունը, և ինքնակայացման ծարավից»։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , ,

2 responses to “Կապիկ-միտքը

  1. Մարիետ Սիմոնյան

    19 Սեպտեմբերի, 2011 at 6:58 ե.

    Շնորհակալ եմ: Հաճույքով ես կարդում այն, ինչը համընկնում է քո մտքերի հետ, որը կարծես քո մտքերի ձևակերպումը լինի:

     
  2. Արմինե Թոփչյան

    19 Սեպտեմբերի, 2011 at 8:16 ե.

    Իսկապես: Կարևոր է, երբ մի այլ տեղ հանդիպում ես քեզ ուղեկցող մտքերին: Հաս ջան, ես էլ եմ շնորհակալ:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: