RSS
Պատկեր

Օմար Խայամ

18 Հնվ

Օմար Խայամ

Գոռոզությունը անցնում է գինուց,
Կնճռոտ հարցերը լուծվում են գինուց,
Սատանան մի կում թե գինի խմեր,
Խոնարհում կաներ մարդ-աստծուն հնուց։
***
Հավատից մինչև անհավատություն — չնչի՛ն մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն,- չնչի՛ն մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր —
Քանի որ կյանքի իմաստը միակ — հենց այդ մի պահն է

***
Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,
Չթողնես — առանց խնդության անցնի…
Կյանքի իմաստը հենց ինքն է որ կա,-
Ինչպես որ ապրես, այնպես էլ կանցնի։

***
Գինուս կուժը դու կոտրեցիր, աստված իմ.
Բախտիս դուռը դու փակեցիր, աստված իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր, աստված իմ.
Ես եմ խմում, դո՞ւ հարբեցիր, աստված իմ։

(Թարգմանությունը՝ Գևորգ Էմինի)

***
Քո պտույտը անաղարտ չէ, ո՜վ երկինք,
Ինձ ազատիր, մեղապարտ չեմ, ո՜վ երկինք,
Իսկ եթե դու նախընտրում ես ապուշին,
Ես այնքան էլ խելոք մարդ չեմ, ո՜վ երկինք։
***
Ո՞րն է աստված,- հարց է տալիս ինչ-որ ցեղ,
Ի՞նչ է հավատ,- կասկածում են մի այլ տեղ.
Սակայն գաղտնի տեղից ձայն է գալիս, թե՝
«Ձեր ուզածը ո՛չ այստեղ է, ո՛չ այնտեղ»։

(Թարգմանությունը՝ Սերգեյ Ումառյանի)

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 18 Հունվարի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: