RSS

Monthly Archives: Մարտի 2012

Հղում

Մեդիակրթություն…

Մեդիակրթության տարատեսակ տեսություններն են՝ իրենց լավ ու վատ կողմերով։

 

Պիտակներ՝ , , ,

Մահախոսական

sunset_12Օրն անցավ։
Եղել է՝ ժամանակն անիմաստ երկար ես համարել, եղել է՝ անհամբեր սպասել ես վաղվան, որովհետև վաղդ հրճվանք է խոստացել։ Այսօ՞րը…
Այսօրն ավարտվեց։ Read the rest of this entry »

 

Պաբլո Ներուդա «Եթե դու մոռանաս ինձ»

Պաբլո Ներուդա «Եթե դու մոռանաս ինձ».

 
 

Փշրանքներ

Ռաբինդրանաթ Թագոր

***
Ամենալավը հոլովում է միշտ հարցը միևնույն.
«Որտե՞ղ է, ասա, տաճարը քո սուրբ, ո՛վ դու լավագույն»։
Իսկ լավագույնը խորամանկում է ու սեթևեթում.
«Իմացիր, որ չար նախանձի մեջ եմ ես արմատ նետում»։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Երազների ժողովուրդը

Նախորդ հատվածը

Բերնար Վերբեր («Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան» գրքից

Յոթանասունական թվականներին երկու ամերիկացի ազգագրագետ Մալազիայի խուռն անտառներում հայտնաբերեցին սենուա պարզունակ ցեղը, որի ամբողջ կյանքը ենթարկվում էր երազներին։ Ցեղն այդպես էլ կոչվում էր՝ «երազների ժողովուրդ»։ Ամեն առավոտ նախաճաշի խարույկի շուրջ նրանց զրույցն այն էր, թե ով գիշերն ինչ երազ է տեսել։ Եթե սենուաներից մեկն անարդար է եղել երազում ուրիշի նկատմամբ, պիտի տուժածին նվեր աներ։ Իսկ եթե ինչ-որ մեկը երազում հարձակվում էր ցեղակցի վրա, պիտի ներողություն խնդրեր և նվեր աներ զոհին, որ արժանանար ներման։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Մանրապատումներ

Լեոնիդ Ենգիբարյան

Կռվում ոչ- ոքի չի լինում

Երրորդ ռաունդը։ Մի րոպեից։ Հենց նա, որ վճռելու է մարտի ելքը։
Ես նստում, չէ, ընկնում եմ իմ անկյունի աթոռակին։ Իսկ մի րոպեից, չէ, արդեն հիսուն վայրկյանից…
Դիմացի անկյունում քո հակառակորդն ու ընկերն է՝ Տոլյկա Զավյալովը։ Նրա կողքանցները՝ ոնց որ ինքնաթիռի պտուտակ… Մնաց երեսուն վայրկյան։ Read the rest of this entry »

 

Սեռի ազատության ֆենոմենը Դանիել Վարուժանի ստեղծագործության մեջ

ԱԼԼԱ ԽԱՌԱՏՅԱՆ

Երբ 1912 թվականին տպագրվեց Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողո­վա­ծուն, այն անմիջապես մեծ իրարանցում առաջացրեց գրական-մշակութային կյանքում. հայ գրականության մեջ առաջին անգամ առանց էվֆեմիզմի (մեղմասացության) գրական նյութ էին դարձել սեռի խնդիրը, սեռական հարաբերությունը, ցանկությունը: Նորությու­նը, բնականաբար, պիտի ունենար ընդդիմություն: Ժողովածուն ազատության համընդ­հա­նուր նվա­ճում էր. ընթերցողին հղված լեզվատեքստը զերծ էր չասվածից, Վարուժանի տեքստի ամենակարող հանգույցը (հեղինակ-ընթերցող) ազատության էր մղում հենց այդ երկու­սին` արտահայտմանն ու ընկալմանը՝ վերացնելով նրանց միջև եղած խաբեությու­նը, այն է՝ թաքց­վածը, չասված խոսքը: Դա վերաբերում է արտահայտման ազատության մեջ անձի անկախության ասպեկտին, որն էլ իր հերթին ենթադրում է անձնական կյան­քի իրավունքի արտահայտում ազատ խոսքի միջոցով: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝

Գիտելիքի հնանալը

Կոնստանտին Շերեմետև

1898 թվին Նյու-Յորքում բացվեց քաղաքային նախագծման խնդիրների շուրջ առաջին միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի թեման՝ ձիու գոմաղբը։

Ձիու գոմաղբի խնդիրը

Գոմաղբի կույտը լավ նշան է։
Միլլերի երազահանից Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐՈՒՀԻՆ

ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐՈՒՀԻՆ.

 
 

Ես ինձ՝ Հուդա

Ծափեր… ծափեր…ծափեր…. Ժպիտներ, ուրախ տրամադրություն….

Կատարողի խոնարհ կեցվածքդ փոխելու աննշան փորձ ես անում՝ բարձրացնում ես աչքերդ՝ ուսումնասիրելու ընդհանուր տրամադրության աղբյուրը։
Բոլորը համահավասար մինչև ականջները ձգել են շուրթերը, շարժում են գլուխները հնչող տակտի հետ, ծափահարում են, երբ պահանջվում է և ինչպես պահանջվում է։ Read the rest of this entry »