RSS

Ստեղծագործել, նշանակում է սիրել

16 Ապր

«Երբ աշխարհում բոլորն իմանում են, որ գեղեցիկը գեղեցիկ է, հայտնվում է տգեղը։ Երբ բոլորն իմանում են, որ բարին բարի է, չարն է առաջանում։ Այդ պատճառով գոյն ու չգոյը ծնում են միմյանց, դժվարն ու դյուրինը իրար են ստեղծում, միմյանց հետ կապված են կարճն ու երկարը, բարձրն ու ցածրը որոշվում են միմյանցով, ձայները ձուլվելով դառնում են ներդաշնակ,նախորդն ու հաջորդը հետևում են միմյանց։ Իմաստունը գործում է անգործությամբ, նա սովորեցնում է ուսմունքը լռությամբ, կոչելով իրերի փոփոխությունը՝ ինքը չի կատարում դա, ստեղծելով չի տիրում իր ստեղծածին, առաջացնում է շարժում անշարժությամբ, ինչ-որ բան ավարտելով՝ չի հպարտանում։ Քանի որ չի հպարտանում, նրա արժեքները չեն նետվում մի կողմ»։

Այսպես է բարբառում Դաո Դէ Ցզին («Ճանապարհի և առաքինության գիրք») կարծես  այս գրառման առիթով։ Իսկ ես ավելացնեմ, որ կինն ու տղամարդն էլ, արարելով իրար, ներդաշնակ ձայների պես ձուլվում են ու ամբողջանում։ Միմյանց վրա թողած այդ ազդեցությունն էլ, հավանական է, առեղծված են կոչում՝ իրար արարելու  իրենց ընդունակությանն ու առաքելությանն անգիտակ։

Դրա համար, եթե պիտի խոսենք գենդերային հավասարության մասին, ապա թող լինի դա իրավունքների և ոչ պարտականությունների, իմացական, բայց ոչ մի դեպքում հոգևոր դաշտում։ Հակառակ դեպքում երկու կշռաքար կունենանք միևնույն նժարին։ Այդպես ի՞նչն ենք կշռում, ո՞վ կասի ինձ։

 
1 մեկնաբանություն

Posted by off 16 Ապրիլի, 2012 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , ,

One response to “Ստեղծագործել, նշանակում է սիրել

  1. Artak Zargaryan

    25 Օգոստոսի, 2012 at 6:33 ե.

    Տես հա, վերաջում գովազդի համար գումար չուզես: )))))

    Հ.Գ. Ո՞վ ա ո՞ւմ գրածից ոգեշնչվում:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: