RSS

Աղոթք

03 Մյս

Յարդիւնս ուխտագնացութեան

Քո ողջ զորությամբ ընդունիր աղաչանքս, Տեր, որ ամռան երկնքի պես անամպ ու խաղաղ լինեն մարդկանց հոգիները։ Թող հարուստ ու բարեբեր հողերն իրենց մշակն ունենան, բարիք ստեղծեն, ու հյուրերին բարին մաղթող լինի.
զՏէր աղաչեսցուք, Տէր ողորմեա…

Եվ թող մարդիկ ապրեն խաղաղությամբ և ազատ լինեն այնքան, որ սիրեն իրար, հանդուրժեն, թույլ տան, որ ուրիշներն ապրեն իրենց կարողացած ձևով, չմեղադրեն ամենաչնչին առիթներով ու չնախանձեն միմյանց իրենց չիրականացած հավակնությունների ու անխոստովանելի հույսերի համար.
զՏէր աղաչեսցուք, Տէր ողորմեա…

Եվ թող ապրեն մարդիկ առանց նախանձի ու առանց դավադրությունների։ Թող խելամիտ լինեն այնքան, որ հանուն փառքի, նյութի ու իշխանության չուրանան իրենք իրենց և Քեզ.
զՏէր աղաչեսցուք, Տէր ողորմեա…

Եվ երբ վիճակվի հասնել իշխանության, թող իրենց շահը տեսնեն երկրի ապահով ու բարեկեցիկ լինելու մեջ, և թող կարողանան տարբերել անհրաժեշտն ավելորդ ճոխությունից, հանրայինը՝ սեփականից, օրինականը՝ ամենաթողությունից, չստանձնեն մարդու կյանքը գնահատելու առաքելություն, իրենց ուժը տեսնեն դիմացինի հետ գործելում, ոչ թե նրա դեմ պայքարելում.
զՏէր աղաչեսցուք, Տէր ողորմեա…

Եվ թող երկնից տարածվող խաղաղությունը լցվի  ու ծավալվի աշխարհում, երկրներում, գյուղ ու քաղաքում, մարդկանց հոգիներում… Թող ոչ ոք վախ ու կասկածով չնայի իր վաղվա օրվան, բոլորը հաշտ լինեն իրենք իրենց հետ և Աստծո հետ և աշխարհի հետ.
զՏէր աղաչեսցուք, Տէր ողորմեա…

Եվ թող չլինեն աղետներ ու պատերազմներ, որ մարդն արարի ու պահի իրեն ու իր աշխարհը, իր երկիրն ու սերունդներին.
զՏէր աղաչեսցուք.
Յիշեա, Տէր, եւ ողորմեա,
Տէր ողորմեա… Տէր ողորմեա… Տէր ողորմեա…

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: