RSS

Դեմոկրատիա

12 Մյս

 «Երբ մենք բոլորս ընդունենք մեր հանցավոր լինելը, այդ ժամանակ դեմոկրատիա կլինի»
Ալբեր Քամյու. «Անկում»

Մազալու բան է դեմոկրատիան։

Ուրեմն (ինչպես կասեր իմ սիրելի «Չվհատվողը»). հայտնի բան է, որ հասարակությունը բազմաշերտ է։ Ամենաներքևում այն մարդիկ են, ովքեր մի կերպ ապրում են` միշտ անելով այն, ինչ իրենց ասում են։ Մտածելու կարիք չունեն՝ իրենց փոխարեն մտածում են։ Նույնիսկ չեն ճշտում՝ ովքեր են ասողները։ Որ հարցնես՝ ինչու այդպես արեցիր, կասի՝ ասացին, ես էլ արեցի։ Սրանք շատ են։

Մի շերտ վերևում և մի քիչ փոքրաթիվ են նրանք, ովքեր փորձում են մի բան հասկանալ։ Բաց ականջով սպասում են՝ ով իրենց ինչ կբացատրի, որ իրենք էլ «հասկանան»։ Սրանց հեշտ է համոզել. մենակ պետք է համբերատար ու երկար համոզել՝ աստիճանաբար ներշնչելով, որ արդեն բանիմաց են, որովհետև արդեն այսքան բան իմացան։

Եվս մի շերտ վերևում այնպիսիներն են, ովքեր ուզում են, որ իրենց լավ բաներ խոստանան։ Նրանք անկեղծորեն հավատում են, որ իրենք ազնիվ են և խոստումներ ընդունելով իրականացնում են լավ կյանքի իրենց իրավունք։ Հեշտ է սրանց խաբել, որովհետև ուրիշ ոչինչ պետք չէ. մենակ խոստանան։

Ավելի ու ավելի նեղացող շերտերից հաջորդը ավելի պրագմատիկ մարդիկ են։ Սրանք «նիսիայի» հետևից ընկնողը չեն։ Քիչ լինի, բայց՝ հաստատ։ Սրանք հնարավոր նվազագույնով անգամ կաշառվողներն են։

Եվ միայն հասարակության մի 15-20%-ն է, որ մտածելու, որոշում կայացնելու, ինքնուրույն ընտրություն անելու ընդունակ է և կամք ունի։

Բայց արի ու տես, որ այդ գիտակից 15-20%-ի բախտը, դեմոկրատական սկզբունքներով, վճռում են նրանք, ում հրամայում են, համոզում, շահագրգռում, խաբում, կաշառում։

Փաստորեն՝ դեմոկրատիան այնտեղ է, որտեղ լավ են հրամայում, համոզում, շահագրգռում, խաբում ու կաշառում։
Բայց սա, ճիշտն ասած, նորություն չէ։
Զավեշտն այն է, որ դեմոկրաիան դեռ համարվում է առաջադիմականություն։

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: