RSS

Ներքին լույսը

18 Մյս

Կոնստանտին Շերեմետև

Երբեմն նամակներում ինձ հարցնում են. «Ինչո՞ւ եք կյանքի ուրախությունների մասին գրում ինտելեկտի մասին թեմաներում»։
Կարևոր հարց է։ Բանն այն է, որ բնությունը ուրախությունն օգտագործում է որպես ինտելեկտի ճիշտ աշխատելու չափանիշ։ Սա հնարավոր է հասկանալ համի օրինակով։ Բնությունը համն օգտագործում է որոշելու համար սնունդի ուտելիությունը։ Դրա համար էլ թարմ ելակը շատ համեղ է, իսկ հոտածը՝ ոչ։ Ավազ ու հող չենք ուտի, որովհետև համեղ չեն։

Այդպես էլ ինտելեկտն է։ Ինչպես սնունդը կարող է ուտելի և ոչ ուտելի լինել, այնպես էլ կյանքը կարող ինտելեկտուալ կամ ոչ ինտելեկտուալ լինել։ Մարդիկ սա ընդունում են որպես ուրախության ճանապարհ կամ տառապանքի ճանապարհ։ Ճանապարհի ընտրությունն ամեն մարդ կատարում է ամեն վայրկյան։
Հաճախ նույնիսկ եթե մարդն ուրախանում է, մեկ է, մի բանից դժգոհ է։ Երջանկությունն անխառն ուրախությունն է՝ առանց դառնության։ Եվ հակառակը, եթե ուրախություն գործնականում չկա, ձեր կյանքը հոտել է։

Հոտած կյանքը

Շատ մարդիկ
ամբող շաբաթ սպասում են ուրբաթին,
ամբողջ ամիս՝ տոնի,
ամբողջ տարին՝ ամառվան,
ամբողջ կյանքում՝ երջանկության։

Միջին դարերում սառնարան չկար։ Միսը շուտ էր փչանում։ Սովի ժամանակներ էին. Փչացած բաներ էլ էին ուտում։ Դրա համար գնահատվում էին համեմունքները, որ բթացնում էին փչացած մսի հոտը։
Հիմա, թե ինչն է կատարում համեմունքների դերը, որոնք բթացնելու են փչացած կյանքի հոտը, կարող եք տեսնել՝ բացելով ցանկացած փայլփլուն ամսագիր։ Այստեղ ձեզ մանրամասն կբացատրեն, թե ինչ պիտի առնեք, որ երջանիկ դառնաք։ Շոր ու շիրթն ու մետաղները համեմունքի դեր են կատարում, որ բթացնում են մարդու անցնելիք ճանապարհի տառապանքը։
«Գնիր Patek Philippe ժամացույցը և երջանիկ եղիր»։ Այո՛, շատ հասարակ ճանապարհ է։ Դրա համար էլ շատ հեշտ է երջանիկ մարդ գտնելը. Ընդամենը պետք է էլիտար ժամացույցների սրահը մտնել։
Բ այց դա խաբկանք է։ Եվ շատ հեշտ է դրանում համոզվել։ Առեք այդ թանկարժեք ժամացույցը, կապեք ու ժամ պահեք. դա ձեռք բերելու ուրախությունն ինչքա՞ն է տևում։ Եթե մեկ րոպե ձգեց, արդեն լավ է։ Եվ ուրախությունն էլ պռատ կլինի։ Չեք էլ կարող ուժեղացնել. եթե նույնիսկ երեք ժամացույց կապեք, ուրախությունն ամենևին էլ չի եռապատկվի։ Եթե գնելու պահին մի տիպ էլ անփութորեն իր ադամանդապատ ժամացույցը շողացնի, ձեր ամբողջ ուրախությունը հօդս կցնդի՝ դեռ չծագած։
Փայլփլուն հոդվածներից  մեկում ասվում էր. «Թանկ ժամացույց կապելով՝ դուք անբարբառ հայտարարում եք, որ լուրջ եք տրամադրված, և դատարկ բաներով թող ձեզ չանհանգստացնեն»։ «Ամերիկացինը» ֆիլմում հերոսներից մեկն ասում է.
— Իմ ժամացույցն ավելին արժե, քան քո ավտոմեքենան։
Ուզում ես՝ ասես՝ «Տղա՛, դու ակնհայտորեն շատ ես վճարել ժամն իմանալու համար»։ Եթե գնում եք տառապանքի ճանապարհով, ինչ էլ որ տկտկա ձեր ձեռքին, միևնույն է, մնալու եք անուղղելի ձախողակ, լուզեր, որովհետև այդ մետաղների հետևից վազելով՝ դուք բաց եք թողել միակ բանը, որ ունեք՝ ձեր կյանքը։

Ուրախության ճանապարհը

Քանի դեռ չենք ճանաչել մեր մեջ եղածը,
Ի՞նչ օգուտ մեզնից դուրս եղածը ճանաչելուց։
Գրիգորի Սկավարոդա

Ես մի տեղ գրել եմ  մարդու գլխավոր ցանկության մասին՝ կարճ, արագ լուծվող հաճույքների փոխարեն կյանքի մշտական վայելում ունենալ։
Իսկական, իրական ուրախությունը գալիս է ներսից։ Դա ներքին լույսն է, որով լցված եք։ Այդ դեպքում ձեզ էլ չեն գրավում արտաքին խաղալիքները։ Դրանք օգտագործում եք իրենց բուն նշանակությամբ. ժամացույցը ժամ է ցույց տալիս, մեքենաները տեղափոխում են ձեզ, հագուստը պաշտպանում է։ Իրերն են ձեզ ծառայում, ոչ թե դուք՝ դրանց։
Դուք ներքին լույս եք ձեռք բերում, երբ ձեր մասին գլխավոր բանը հասկանում եք։ Ով եք, ինչու եք ապրում, ինչու եք աշխարհ եկել։
Հենց ձեռք բերեք այս գիտելիքը, ձեզնից հեռանում է նախանձը, քանզի դա անիմաստ է։ Ինչի էլ որ հասնի ուրիշ մի մարդ,  ոչ մի կապ չունի ձեր ուրախության հետ։ Ձեզնից վերանում է ագահությունը,  որովհետև որտեղ էլ լինեք, ամբողջ աշխարհը ձերն է։ Ձերն է՝ ամբողջությամբ։ Ձեզնից վերանում է շտապողականությունը, որովհետև ամեն վայրկյանի մեջ դուք զգում եք ամենը, ինչ այդ պահին շրջապատում է ձեզ։
Ներքին լույսը ձեզ ափեափ լցնում է, և դուք մշտապես ջերմանում եք նրա շողերով։ Ձեզ համար միևնույն է այլևս, թե որտեղ եք, և ով կա ձեր կողքին, որովհետև ձեր հաճույքը ձեր մեջ է։ Դուք գնում եք, ուր ուզում եք և անում եք, ինչ ձեզ դուր է գալիս։

Ձեզ համար ամեն տեղ էլ լավ է, որովհետև ձեր ուրախությունը կախված չէ արտաքին հանգամանքներից։ Դուք ապրում եք, և դա բավարար է։

Եվ որքան բարձր է ձեր ինտելեկտը, այնքան շատ է ձեզ լցնող լույսը։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: