RSS

Դաո Դէ Ցզին

27 Մյս

38

Բարձրագույն Դէ -ով մարդը չի ջանում բարի գործեր կատարել, դրա համար էլ նա բարին կատարող է։ Ցածրագույն Դէ-ով մարդը միշտ նպատակ ունի բարի գործեր կատարելու։ Դրա համար էլ նա բարին կատարող չէ։ Բարձրագույն Դէ-ով մարդն անգործունյա է և իրականացնում է անգործությունը։ Ցածրագույն Դէ-ով մարդը գործունյա է, և նրա գործունեությունը միտումնավոր է։ Մեծագույն մարդասիրություն ունեցողը գործում է՝ իրականացնելով անգործությունը։ Իսկ մեծագույն արդարության մարդը գործունյա է, և նրա գործողությունները միտումնավոր են։ Ամեն ինչում ծեսը պահող մարդը գործում է՝ փոխադարձություն ակնկալելով։ Եթե փոխադարձություն չի լինում, նա դիմում է պատիժների։
Ահա թե ինչու է Դէ-ն հայտնվում միայն Դաոյի կորստից հետո, մարդասիրությունը՝ Դէ-ի կորստից հետո, արդարությունը՝ մարդասիրության կորստից հետո, ծեսը՝ արդարության կորստից հետո։
Ծեսը վստահության ու նվիրվածության բացակայության նշանն է։ Ծեսի մեջ է պղտորության աղբյուրը։
Արտաքին տեսքը Դաոյի ծաղիկն է, անտեղյակության սկիզբը։ Դրա համար էլ Մեծ մարդը վերցնում է էականը և թողնում աննշանը։ Նա վերցնում է պտուղը և դեն նետում դրա ծաղիկը։ Նա նախընտրում է առաջինը և հրաժարվում երկրորդից։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

4 responses to “Դաո Դէ Ցզին

  1. uoltera

    27 Սեպտեմբերի, 2013 at 5:24 ե.

    Հրաշք բան ա էս Դաոսիզմը: Կարդում ես ու զգում ես, ոնց են ոտքերդ ծալվում, ոնց ա էդ ամեն ինչը ոսկորներիդ ու մաշկիդ մեջ մտնում, ոնց ես սկսում ենթագիտակցորեն հասկանալ իրեն, ոնց ես սկսում դատարկությունը ուրիշ կողմից նայել, ոնց ես սկսում էությունները լրիվ ուրիշ, լրիվ նո՜ր շերտերից տեսնել, սկսում ես հասկանալ Հեսսեի ներսը….
    Մարդ իր բոլոր գործերը թողներ, մի գողտրիկ անկյուն գտներ ու սկսեր ուսումնասիրել դաոսիզմը:
    Էխ!

     
    • Interest

      28 Սեպտեմբերի, 2013 at 5:14 ե.

      Հա, ճիշտ ես ասում։ Բայց դու ինչ-որ չես երևում։ Ո՞ւր ես։

       
  2. uoltera

    29 Սեպտեմբերի, 2013 at 4:35 ե.

    Փախել եմ մարդկանցից:

     
  3. Interest

    29 Սեպտեմբերի, 2013 at 5:25 ե.

    ;(

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: