RSS

Հոմեոսթազ

10 Հնս

Բերնար Վերբեր
(«Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան» գրքից)

Բոլոր կենդանի տեսակները ձգտում են հոմեոսթազի։ Հոմեոսթազը ներքին և արտաքին միջավայրերի հավասարակշռությունն է։ Ցանկացած կենդանի կառուցվածք գործում է հոմեոսթազում։ Թռչունների ոսկորները սնամեջ են, որ սրանք կարողանան թռչել։ Ուղտը ջրի պաշար ունի, որ անապատին դիմանա։ Քամելիոնը փոխում է մաշկի գույնը, որ գիշատիչների համար աննկատ դառնա։ Այս տեսակները, ինչպես նաև շատ ուրիշները, հաջողացրել են ապրել մինչև մեր օրերը՝ հարմարվելով շրջակա միջավայրի բոլոր փոփոխություններին։ Ով չի հասել արտաքին աշխարհի հետ հավասարակշռության, վերացել է։

Հոմեոստազը մեր օրգանների ինքնակարգավորման ընդունակությունն է արտաքին աշխարհի ազդեցությամբ։ Ապշեցուցիչ օրինակներ կան, որ ամենահասարակ մարդիկ կարողանում են տանել ամենադաժան փորձությունները և իրենց օրգանիզմը դրան սովորեցնել ։
Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո»  և Ժյուլ Վերնի «Խորհրդավոր կղզին» գրքերը փառաբանում են մարդ արարածի՝ հոմեոսթազին ընդունակ լինելը։

Մենք բոլորս կատարյալ հոմեոսթազի մշտական փնտրտուքի մեջ ենք. դրանով են զբաղված մեր բջիջները։ Դրանք մշտապես պահանջում են իդեալական ջերմաստիճանի կենարար հեղուկի հնարավոր ամենաշատ քանակը՝ առանց ագրեսիվ թունավոր նյութերի պարունակության։ Բայց եթե բջիջները չեն ստանում այդպիսի հեղուկ, ադապտացվում են։ Օրինակ՝ հարբեցողի լյարդն ավելի լավ է յուրացնում ալկոհոլը, քան մշտասթափ մարդունը։ Ծխող մարդու թոքերը պաշտպանություն են հանդես բերում նիկոտինի նկատմամբ։ Միհրդատ արքան իր օրգանիզմը վարժեցրել էր անգամ մկնդեղի։

Որքան թշնամական է շրջակա միջավայրը, այնքան լավ են բջիջները կամ կենդանի արարածները զարգացնում իրենց մինչ այդ անհայտ տաղանդները։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: