RSS

Պարզ գիտակցություն

17 Հնս

Կոնստանտին Շերեմետև

Ինչ լավ է, երբ ամառային շոգ անտառում մի աղբյուր ես գտնում։ Քամուց օրորվում են բարձր ծառերի կատարները, բայց ներքևում լուռ է։ Միայն աղբյուրի խոխոջյունն է։

Աղբյուրի ջուրը պարզ ու մաքուր է։ Բուռդ ջուր ես հավաքում ու խմում՝ հպվելով անմիջապես բնությանը։

Այդ պահին ամեն ինչ պարզ ու հասկանալի է դառնում։ Թափանցիկ։ Ահա՝ ես, ահա՝ առվակը։ Լավ է։

Բա ե՞րբ է վատ լինում։ Երբ կորչում է թափանցիկություը։ Սովորաբար սա պատահում է, երբ ուզում եք իրադրության մեջ ավելացնել այն, ինչ չկա այնտեղ։ Օրինակ՝ ուզում եք ջուրը լցնել բաժակի մեջ, բայց բաժակ չունեք։ Շատ վատ է։ Տեղն ու տեղը գիտակցությունն սկսում է մշուշվել։ Կարծես առվակը խառնշտորել են։ Հոգիդ պղտորվում է։

Էլ ի՞նչ ասես առօրյա կյանքի մասին։ Ամեն րոպե մենք այնքան բան չենք հավանում, որ գլխում մշտական մառախուղ է։ Այդ պահին մարդը կորցնում է առողջ դատելու ընդունակությունը։ Նա միայն կարող է անկապ բառեր արտաբերել՝ հիմնականում հայհոյական։ Ինչպե՞ս են մարդիկ իրենց հասցնում սրան։

Ո՞ւր է կորչում պարզությունը

Ամսի տասներեքին նրա բախտը չբերեց։
Ամսվա
մնացած օրերին էլ բախտը չբերեց։
Էմիլ Կրոտկի

Ձեր գիտակցությունը պետք է ձեզ, որ արտացոլի կյանքը։ Այնպիսին, ինչպեսին կա։ Օրինակ՝ ճանապարհին մի փոս կա։ Եթե դուք դա չնկատեք, կընկնեք մեջը։ Դրա համար ավելի լավ է նայեք՝ ուր եք գնում և պարզ տեսնեք՝ ինչ կա ձեր դիմաց։ Հակառակ դեպքում կարող եք ընկնել այսպիսի իրադրության մեջ.
«Մի անգամ եկա մեքենան լիցքավորելու։ Կինս ու երեխաս նստած էին հետևի նստարանին։ Դրեցի լիցքավորիչը, կանգնած սպասում եմ, մտածում եմ մի բանի մասին։ Այդ ժամանակ կինս մյուս կողմից դուրս էր եկել մեքենայից, որ երեխային զուգարան տանի։ Ես, նկատած չլինելով դա, լիցքավորեցի մեքենան, նստեցի ու քշեցի, ասես ոչինչ չէր եղել։ Գնում, գնում եմ, մեկ էլ կինս զանգում է ձեռքից հեռախոսին։ Ես անջատում եմ ու բարձրաձայն ասում. «Չարություն ես անում. մի շեղիր ինձ»։ Նորից է զանգում։ Ես հայելու մեջ նայում եմ հետևի նստարանին ու էստեղ ամեն ինչ հասկանում»։

Սա շատ լավ օրինակ է անգիտակցականության։ Ուշադրություն դարձրեք «կանգնել, մտածում եմ մի բանի մասին» արտահայտությանը։

Սա է խնդիրների մեծամասնության լուծման բանալին։ Կարելի է միտքը պատկերացնել որպես ապակի, որի միջով դուք նայում եք կյանքին։ Եթե ապակին թափանցիկ է, դուք պարզ տեսնում եք՝ ինչ է կատարվում։ Իսկ եթե վերցնենք ֆլոմաստերներն ու գրենք ինչ-ինչ արտահայտություններ, արդեն դրանց արանքից դժվար կլինի որևէ բան նշմարել։ Բայց ֆլոմաստերը դեռ տանելի է։ Ավելի վատ է, երբ ներկվում է յուղաներկով։ Այդ տեսակ մտքերը մարդիկ համարում են իրենց համոզմունքները։ Այ այստեղ է փակուղին։ Կյանքում ինչ-որ բան է տեղի ունենում, իսկ նրանք ասում են.

-Չէ, դա չպիտի պատահի։ Ես համաձայն չեմ։

Հարկավոր է ավելի հաճախ մաքրել սեփական գիտակցությունը կյանքից պարտադրվող ինչ-ինչ պարտականություններից։ Սա ամենահիմար գիտելիքն է, որ կարող է լինել։ Ի՞նչ իմաստ ունի վիճել մի բանի մասին, որ փաստ է։

-Անձրև է գալիս, բայց ես համաձայն չեմ։

Գիտակցության պարզությունը

Ճակատագիրը պատահականություններ չունի.
մարդ ավելի շուտ կերտում է իր ճակատագիրը,
քան հանդիպում նրան։
Լև Նիկոլաևիչ Տոլստոյ

Երբ խորհրդատվություն եմ անում, մի միտք կա, որ ամենից շատ անհամաձայնություն է առաջացնում։ Մարդուն հարցնում եմ.
-Ինչպե՞ս եք ձեզ դրան հասցրել։

Այս պարզ հարցը սովորաբար հուզում է առաջացնում։ Չէ՞ որ բոլորն էլ գիտեն, որ ամեն ինչում մեղավորը գենետիկան է, ծնողները, քաղաքականությունը, մասոններն ու արևի վրայի բծերը…

Ինքը՝ մարդը, դուրս է մնում այս ցուցակից։ Նա մի տեսակ ներքնակ է հիշեցնում, որը նախ լցրել են ամեն տեսակ աղբով, հետո դեն են նետել։ Եվ այդ ներքնակը ընկած տառապում է։
Բայց մարդը ներքնակ չէ։ Դուք կամքի ազատություն ունեք ու գիտակցություն։ Դուք ձեզ համար շատ խնդիրներ եք ստեղծում։ Ուղղակի դա չեք տեսնում։

Ձեր գիտակցությունը պարզ դարձրեք ձեր ձեռքում։ Նախ՝ մաքրեք ձեր գիտակցությունից կյանքի մասին բոլոր այն պատկերացումները, թե ինչպիսին պիտի նա լինի։ Հիմա նայեք այն կյանքին, որ ձեր շուրջն է։

Կյանքն անհամեմատ ավելի հասարակ է, քան ձեր պատկերացումներն են նրա մասին։ Այո, իհարկե, ուզում ես, որ կարկանդակներն իրենք իրենց մտնեն բերանդ։ Բայց եթե կյանքից դա եք սպասում, ապա բախվելու եք հիասթափությանը։ Իսկ եթե համառորեն պահանջեք դա, վազեք պլակատը ձեռքներիդ՝ «տվեք մեզ թռչող կարկանդակներ», ապա կարող եք նաև դեպրեսիա վաստակել։
Թափանցիկ եղեք։
Եվ՝ մի քիչ էլ Օշո։

«Դզենի մեծությունն այս է։ Մի՛ մտածեք լավի կամ վատի մասին։ Լիարժեք վկան եղեք, իսկ քանի դեռ պարզապես վկա եք, ամենը, ինչ կատարվում է ձեր միջոցով, անպայման լավն է լինելու։ Ողջ աշխարհը կարող է դատապարտել նման վարքը. հետո՞ ինչ։ Դուք պիտի միայն ձեր սեփական սրտի ձայնը լսեք։ Եթե ձեր սիրտը ձեզ ասում է՝ այո՛, գնա, գնացե՛ք առաջ։ Նույնիսկ եթե դա հակառակ է բոլոր բարոյականություններին, բոլոր վարդապետություններին ու կրոններին, կարևոր չէ։ Ենթարկվեք ձեր պարզ, մաքուր սրտի ձգտումներին։ Միակ չափանիշը՝ դա պիտի ինքնաբուխ լինի։ Ինքնաբուխը լավ բան է. ոչ ինքնաբուխը կեղծավորություն է»։

 

Պիտակներ՝ , , ,

One response to “Պարզ գիտակցություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: