RSS

Ձեռքբերումը՝ խլամ

11 Հլս

Կոնստանտին Շերեմետև

Ձեռքբերումը՝ խլամ

«Մեռած հոգիներ» վեպում Գոգլն այսպես է նկարագրում Պլյուշկինին. «…նա նաև ամեն օր անցնում էր իր գյուղի փողոցներով, աչք էր ածում կամրջակների, հեծանների տակ, և ինչ աչքովն ընկնում էր՝ հին կոշիկ, կանացի շոր, երկաթե մեխ, կավի կտոր, տուն էր տանում ու դարսում այն կույտի վրա, որ Չիչիկովը նկատեց սենյակի անկյունում…

պատահում էր անցնող սպան կորցնում էր խթանը, նույն պահին այդ խթանը հայտնվում էր հայտնի կույտում։ Եթե մի կին, ինչոր կերպ, ջրհորի մոտ հորանջելով, դույլ ն էր մոռանում, տանում էր նաև դույլը։

Տարին տարվա վրա նրա տան պատուհանները ծածկվում էին, ի վերջո մնաց երկուսը, որոնցից մեկին, ինչպես արդեն ընթերցողը տեսավ, թուղթ էր սոսնձած։ Տարին տարվա վրա ավելի ու ավելի էին աչքից հեռանում տնտեսության գլխավոր մասերը, և նրա մանր հայացքը կանգ էր առնում թղթերի ու փետուրների վրա, որ հավաքել էր իր սենյակում»։

Ընդհանրապես սա մարդկանց վարքի այնքան ճշգրիտ բնութագիր է, որ զարմանում ես, թե ոնց իրենք չեն տեսնում։

Հատկապես եթե կույտին ավելացնենք ոչ միայն իրերը, այլև զանազան կոչումներ, մրցույթներին մասնակցություններ, սերտիֆիկատների ստացումներ։ Ինչո՞ւ եք ուզում, որ ձեր շունը ցուցահանդեսին մեդալ ստանա։ Շանը դա պետք չէ։ Այդ մեդալը ինքնե՞րդ եք կրելու։

Խլամը մեր նպատակն է

Պլյուշկինը կույտ էր հավաքել անկյունում
և ամեն օր ավելացնում էր։
(Դպրոցական շարադրությունից)

Ենթադրենք՝ ֆոտոապարատ ունեք։ Բայց ուզում եք նորը գնել։ Ինչո՞ւ։ Տեղնուտեղը կասեք՝ «Նորը ավելի լավն է, հզոր է, հարմար է, իսկ հնով արդեն հավես չունես՝ նկարես»։
Ասենք թե։ Ինչո՞ւ եք հինը պահում։

Դուք ուզում եք երկրորդ մասնագիտություն ստանալ։ Իսկ ե՞րբ եք կիրառելու առաջինը։ Ձեր ինչի՞ն է պետք երկրորդ դիպլոմը։

Հաճախ մարդիկ հավաքում ու պահում են կտրոնները, անդորրագրերը, հուշանվերներ, նույնիսկ իրեր, որ էլ չեն կարող օգտագործել՝ «ի հիշատակ»։
Եթե դիտարկենք այս տարօրինակ ցանկության արմատները, կպարզենք, որ խլամն ինքը միանգամայն հետաքրքիր նպատակ է։ Խլամն այն է, ինչ ձեզ փրկում է… կյանքից։

Տեսեք՝ ոնց եք տրամաբանում. «Հենց գցեմ, գուցե պետք գա»։ Շղթայով առաջ գնանք։ Դուք ուզում եք կանխատեսել այն ամենը, ինչ կարող է կյանքում պատահել ձեզ. կառուցում եք մի երևակայական իրադրություն, երբ ամեն ինչի պատասխանը գիտեք։ Ճիշտ Ժվանեցկու պես.

-Պաստառը գողացվա՞ծ է
-Կտրոն։
-Սա գողացվա՞ծ է։
— Կտրոն։
-Գողացվա՞ծ է։
-Կտրոն։
-Թո՛ւ…
-Թքաման։
Ինչո՞ւ։ Որովհետև ուզում եք թաքնվել կյանքից։ Մտածում եք՝ խլամը ձեզ կպաշտպանի։ Չէ, չի պաշտպանի։ Ընդհակառակը, ձեր կյանքը կխառնի խլամի հետ ու կտանի։

Խլամից ազատվելը

Խլամն այն իրն է, որի արժեքը
հասկանում ես միայն այն ժամանակ,
երբ արդեն դեն ես նետել։

Հասկացե՛ք, միայն մի իրական արժեք ունեք. դա ձեր կյանքի ժամանակն է։
Նրանից, ինչ ձեզնից ժամանակ է խլում, պետք է անխնա ազատվել։
Եթե ուզում եք մի բան պահպանել, էլ չեմ ասում՝ գնել, ձեզ հարց տվեք.
-Իմ կյանքի ժամանակն արժե՞ սրա վրա ծախսել։

Եթե կասկածում եք, դե՛ն նետեք։
Եթե կասկածում եք, մի՛ գնեք։
Եթե կասկածում եք, մի՛ մասնակցեք։

Խլամը կտրում է ձեզ կյանքից։
Ընտրեք կյանքը։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: