RSS

Աշխարհայացք

27 Հլս

Կոնստանտին Շերեմետև

Աշխարհայացք

Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես եմ վերաբերվում այս կամ այն հոգեբանական տեսությանը։ Մի քիչ այդ մասին գրել եմ այստեղ։

Որ ամեն տեսություն մանրամասն չնկարագրեմ, ավելի լավ է՝ գրեմ այն նշանի մասին, ըստ որի հնարավոր է միանգամից որոշել մարդու մասին ցանկացած տեսության արժեքը։ Որպես օրինակ վերցնենք երեք մարդ՝

  • երիտասարդ տղա՝ մոսկվացի, ծրագրավորող, վարձու աշխատող է
  • բուդդայական վանական, ով ապրում է միայն նվիրատվությունների հաշվին
  • սումո ըմբշմարտիկ, ով օրերով զբաղված է միայն ուտելով ու մարզվելով։

Հիմա՝ մտածենք, թե ինչու և ինչպես են այս մարդիկ կառուցում իրենց կյանքը, ինչպիսին է նրանց առօրյան, ինչի են ձգտում, ինչ են երազում, ինչ են ուտում, ինչպես են հանգստանում, որ իրեն «հիմար» ասես, ով ինչպես կարձագանքի։

Այս օրինակը տեսության մարդկանց համար լավ ստուգում է։ Խորհուրդները հարմա՞ր են արդյոք բոլոր այս մարդկանց։ Որպես կանոն՝ հոգեբանական կեղծ տեսությունների հեղինակներն իրենց սեփական փորձը ներկայացնում են որպես մարդու մասին ունիվերսալ գիտելիք։ Օրինակ՝ հորոսկոպների հեղինակները, իմանալով, որ այս մարդիկ ծնվել են նույն ամսին, տեղնուտեղը երեքին էլ կգուշակեն նույն բանը։ Բայց այդ նկարագրությունն ինքը կողմնորոշված կլինի դեպի եվրոպացի մարդը։ Չնայած եթե հորոսկոպներն ի նկատի ունենային սումո ըմբշամարտիկներին, կգրեին՝ «Ցուլերը պիտի հինգական ճաշ ուտեն, իսկ կույսերը հրմշտվեն փորիկներով»։

Կամ, օրինակ, սոցիոնիկայի հիմնադիր Աուշրա Աուգուստինավիչյուտյեն որպես տիպեր բերում է ակնհայտորեն եվրոպական մշակույթի պերսոնաժների՝ Դոն Կիխոտ, Դյումա, Հյուգո, Ռոբեսպիեր և այլն։ Դրանք գործնականում անօգտագործելի են ուրիշ մշակույթների մարդկանց համար։ Հետևաբար՝ դա ավելին չէ, քան հնարանքը։

Իմաստ ունի ուսումնասիրելու միայն  հոգեբանական այն դպրոցները, որոնք խոսում են մարդու աշխարհայացքի մասին։

Ծանոթություն աշխահին

Հենց արթնացար, կարգի բեր քո մոլորակը։
Անտուան դը Սենթ-Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը»

Աշխարհայացքը տիեզերքի ընդհանուր պատկերն է և քո պատկերը՝ դրանում։ Հենց մարդու աշխարհայացքն է որոշում.

  • ինչպես է մարդն իրեն վերաբերվում
  • ինչպես է վերաբերվում ուրիշ մարդկանց
  • ինչն է լավ կամ վատ համարում
  • իրեն հարուստ թե աղքատ է համարում
  • ինչպես է փող աշխատում և ինչի վրա է ծախսում և այլն։

Եթե ուշադիր հետևեք ձեր մտքերին, հետաքրքիր բան կբացահայտեք։ Միշտ աշխարհի կենտրոնում դուք եք։ Ողջ աշխարհը ձեր շուրջն է պտտվում։ Ապշեցուցիչն այն է, որ հենց այդպես էլ կա։

Դուք ծնվել եք, որովհետև աշխարհին դա, չգիտես ինչու, պետք է եղել։ Դրա համար էլ ինչ ձեզ շրջապատում է, բացառապես ձեր մոլորակն է։ Դա կանհետանա ձեր մահվան հետ։ Այո՛, այս աշխարհում գոյություն ունեն ուրիշ մարդիկ, բայց նրանք ապրում են իրենց մոլորակում։ Երկրագնդի վրա յոթ միլիարդ մարդ կա։ Ձեր ճանապարհները խաչվում են մարդկության շատ փոքր մասի հետ։ Դրա համար էլ հոգ եք տանում աշխարհի ճակատագրին, ինչպես դա անում են պարապ մարդիկ՝ բավականին հիմար ձևով։ Դուք դրա համար ժամանակ չունեք։ Դուք պիտի զբաղվեք ձեր սեփական մոլորակով։ Շատ աշխատանք ունեք։ Պիտի պարզեք՝ ինչու եք ապրում, որոնք են ձեր իդեալներն ու արժեքները։ Ի՞նչ եք ուզում ավելացնել մոլորակում։ Ի՞նչն եք ուզում կարգի բերել։ Ի՞նչն է ձեր տրամադրությունը գցում և ինչն է ուրախացնում ձեզ։ Ի՞նչ եք սիրում անել և ինչո՞ւ հենց հիմա չեք անում։
Այս բոլոր հարցերի ճիշտ պատասխնի գինը ձեր կյանքն է։
Հոգեբանական ոչ մի հնարք, որ այնքան սիրում են կեղծ տեսությունների ներկայացուցիչները, ձեզ չի օգնի։

Սեփական ճանապարհը

Քաջություն ունեցեք
սեփական խելքից օգտվելու
Իմանուիլ Կանտ

Իհարկե, մարդու աշխարհայացքը երկնքից չի ընկնում։ Հենց ծնվել եք, ձեզ շրջապատողներն սկսել են խճողել ձեզ աշխարհի մասին ամենատարբեր կարծիքներով՝ երբեմն օգտակար, երբեմն՝ երևակայական, երբեմն էլ պարզապես վնասակար։ Օրինակ՝ սումո ըմբշամարտիկները, ովքեր իրենց քաշը հասցնում են 150-180 կգ-ի, կյանքի միջին տևողությունից քսան տարով քիչ են ապրում։ Կենցաղում մեծ փորը ամենևին հարմար չէ։ Օրվա ռեժիմը բազմաթիվ մարզումներից, ծավալուն ընթրիքից ու երկարատև քնից է բաղկացած։ Սումոիստն անձնական կյանք չունի, որովհետև կազմակերպությունը հետևում է նրա կյանքին։ Նա է որոշում, թե ինչպես և ինչ անի սումոիստը։ Ուշադրություն դարձրեք, որ սումոիստին դա պետք չէ։ Դա հարկավոր է հասարակությանը, որն ուզում է նայել զվարճալի ցմփորիկներին։ Այն, որ նրանք շուտ են մեռնելու, հանրությանը չի հետաքրքրում։ Նա զվարճանք է ուզում։

Երևի հիմա ուրախացաք, որ սումո ըմբշամարտիկ չեք։ Բայց անձամբ ձեզ բավարարո՞ւմ է ձեր քաշն ու կյանքը ։ Ձեր կյանքն արդյոք ընդամենը հանրությանը զվարճացնող ծաղրածուի բեմ չէ՞։ Արդյոք այն, ինչ անում եք, չե՞ք անում ինչ-որ մեկի գնահատականին արժանանալու համար։ Եթե՝ ոչ, ի՞նչ եք անում դա փոխելու համար։

Իրականում դուք ապրում եք այնպես, ինչպես թելադրում է ձեր աշխարհայացքը։ Եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, վերլուծեք, թե ինչպես եք նայում կյանքին։

Ձեզ համար դա է ամենակարևորը, որովհետև եթե ձեր ապրելու կերպի մեջ ուրախություն չկա, ի՞նչ իմաստ ունի նման կյանք վարելը։

Այո, ձեր աշխարհայացքում շատ բան ձեր վզին փաթաթած է, բայց ե՞րբ եք ծրագրում վերլուծել, թե ինչ եք մտածում մոլորակի մասին։

Ինչպես գրում է Բերնար Վերբերը, «Շատ քիչ մարդիկ են ընդունակ ինքնուրույն հասկանալու այն, ինչ տեղի է ունենում։ Նրանք կրկնում են այն, ինչ ծնողներն են ասել, հետո դպրոցի ուսուցիչները, այն, ինչ դիտել են երեկոյան նորությունների ժամանակ։ Ի վերջո, նրանք իրենց համոզում են, որ դա իրենց սեփական միտքն է, որն էլ ջերմեռանդորեն պաշտպանում են, եթե իրենց հակասող է լինում։ Միայն թե իրենք էլ կարող էին նայել ու մտածել, տեսնելու համար աշխարհն այնպիսին, ինչպիսին նա իրականում կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին ուզում են իրեն ցույց տալ»։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: