RSS

Գերլուսային մարդը

30 Օգս

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Գիտակցության ֆենոմենի մասին ամենաավանգարդիստական տեսությունների մեջ առանձնապես աչքի է ընկնում մեկը, որ առաջարկվել է Պուատյեի բժշկական ֆակուլտետի ֆիզիկայի պրոֆեսոր Ռեժի Դյուտեյի կողմից։ Այս հետազոտողի կողմից մշակված առանցքային թեզը հիմնվում է Ֆեյնբերգի աշխատությունների վրա։ Համաձայն դրանց՝ գոյություն ունի իրենց մասնիկների շարժման արագությամբ տարբերվող երեք աշխարհ։

Առաջինը «մինչլուսային» աշխարհն է, ուր ապրում ենք մենք։ Սա նյութի աշխարհն է, որ ենթարկվում է նյուտոնյան դասական ֆիզիկայի և գրավիտացիայի օրենքներին։ Այս աշխարհը բաղկացած է բրադիոնից, այսինքն՝ մասնիկներից, որոնց շարժման արագությունը լույսի արագությունից քիչ է։

Երկրորդ աշխարհը «լուսայինն» է։ Այս աշխարհը բաղկացած է լույսի արագությանը մոտ արագությամբ շարժվող մասնիկներից՝ Էյնշտեյնի հարաբերականության օրենքներին ենթարկվող լուկսոններից։

Վերջապես գոյություն ունի «գերլուսային» տարածություն-ժամանակը։ Այդ աշխարհը բաղկացած է մասնիկներից, որոնց արագությունը գերազանցում է լույսի արագությունը։ Դրանք կոչվում են տախիոններ։

Համաձայն Ռեժի Դյուտեի, այս երեք աշխարհները համապատասխանում են մարդու գիտակցության երեք մակարդակներին։
Զգացմունքների մակարդակը, որ ըմբռնում է նյութականը, լոկալ գիտակցության մակարդակը, որ լուսային միտք է, այսինքն՝ այն, ինչ շարժվում է լույսի արագությամբ, և գերգիտակցության մակարդակը՝ մտքեր, որ շարժվում են լույսից արագ։ Դյուտեյը համարում է, որ գերգիտակցության հնարավոր է հասնել երազում, մեդիտացիայի և որոշ թմրանյութերի օգնությամբ։ Բայց նա խոսում է նաև ավելի ընդարձակ հասկացության՝ գիտելիքի մասին։ Տիեզերքի մասին իրական գիտելիքի շնորհիվ մեր գիտակցությունը կարագանար ու կհասներ տախիոնների աշխարհին։

Դյուտեյը ենթադրում է, որ «գերլուսային» տիեզերքում ապրող արարածի համար նրա կյանքի բոլոր իրադարձությունները կկատարվեին միաժամանակ։ Այդպես, «անցյալ», «ապագա» ու «ներկա» հասկացությունները կխառնվեին ու կանհետանային։ Միանալով Դեյվիդ Բոմի եզրակացություններին՝ Դյուտեյը համարում է, որ մահից հետո մեր լուսային գիտակցությունը հասնում է ուրիշ՝ ավելի բարձր էներգետիկ մակարդակի՝ տիխիոնների տարածություն-ժամանակին։ Կյանքի վերջում Ռեժի Դյուտեյը, իր դստեր՝ Բրիջիտի օգնությամբ, մշակել է էլ ավելի համարձակ տեսություն, համաձայն որի ոչ միայն անցյալը, ներկան ու ապագան են մեկտեղված այստեղի և հիմայի մեջ, այլև մեր բոլոր կյանքերը՝ նախորդներն ու հաջորդները, հոսում են մեր ներկա կյանքի հետ համաժամանակյա գերլուսային չափումներում։

Թարգմանությունը ռուսերենից՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: