RSS

Monthly Archives: Սեպտեմբերի 2012

Պարտվածների հիշողությունը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մենք անցյալի մասին գիտենք միայն հաղթողների մեկնաբանությամբ։ Տրոյայի մասին գիտենք միայն այն, ինչ պատմում են հույն պատմաբանները։ Կարթագենի մասին նույնպես իմանում ենք հույներից, գալլերի մասին՝ Հուլիոս Կեսարի հիշողություններից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Թշնամու կոսմետիկան

Ամելի Նոտոմբ

Մազերը ձեռքի ափով հարթեցրեց. խաղի կանոնները պահանջում էին, որ իր զոհի առաջ կարգին տեսքով կանգնի։

Ժերոմ Անգյուստը քիչ է, որ նյարդայնանում էր, դեռ մեկ էլ կանացի ձայնը հայտարարեց, որ նրա չվերթը տեխնիկական պահճառներով հետաձգվում է անորոշ ժամանակով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Время

Время.

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 26 Սեպտեմբերի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ , , ,

Երեք քայլ առաջ, երկուսը՝ հետ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Քաղաքակրթությունները ծնվում, աճում ու մեռնում են, ինչպես կենդանի օրգանիզմները։ Նրանք ունեն իրենց սեփական ռիթմը՝ երեք քայլ առաջ, երկուսը՝ հետ։ Նրանք շնչում են։ Նրանք հիացում են ապրում, երբ ամեն ինչ ընթանում է համաչափ պարուրակով՝ ավելի շատ հարմարավետություն, ավելի շատ ազատություն, ավելի քիչ աշխատանք, ապրելու լավագույն պայմաններ, ավելի քիչ դժբախտություն։ Սա մուտքի պահն է՝ երեք քայլ առաջ։ Read the rest of this entry »

 

«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

«Դպիր» էլեկտրոնային ամսագիր

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 26 Սեպտեմբերի, 2012 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , , ,

Էրիխ Մարիա Ռեմարկ

Էրիխ Մարիա Ռեմարկ.

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 25 Սեպտեմբերի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

ԱՐԲԵ´Ք

Շառլ Բոդլեր

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

թարգմ. Վ. Տերյան

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 25 Սեպտեմբերի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Մատրյոշկաները

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Եթե էլեկտրոնը գիտակցություն ունենար, գլխի կընկնե՞ր, որ ներառված է շատ ավելի խոշոր ամբողջականության մեջ, քան ատոմն է։ Ատոմը կարո՞ղ էր հասկանալ, որ ինքը ինչ-որ շատ ավելի մեծ բանի մաս է, քան մոլեկուլն է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Կրկնակի փոցխում

Կոնստանտին Շերեմետև
Կրկնակի փոցխում

Եթե սայթաքեք ու ընկնեք, ի՞նչ կանեք։ Եկեք՝ գուշակեմ։ Ոտքի կկանգնեք ու թափով նորից կընկնեք գետնին։ Հետո՝ նորից ու ավելի ցավոտ։ Չգուշակեցի՞։ Տարօրինակ է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Քնարական

Նրան, ով անհեթեթ պատահականությամբ միայն սա կարող է կարդալ

Դու, որ ապրում ես քո խղճի հետ համերաշխ ու խաղաղ ես անտարբերության աստիճանի, մի օր արթնացար քնից։

Դու, որ գիտես անելիքդ վայրկյան առ վայրկյան, հաշվել ու ճանաչել ես անիմանալին ու այլևս ոչնչից չես զարմանում, այդ օրը զարմացար քո արտառոց արարքից։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 20 Սեպտեմբերի, 2012 in Էս էլ՝ ես