RSS

Փորձ շիմպանզեների վրա

05 Սպտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Հինգ շիմպանզե նստած են դատարկ սենյակում, որի մեջտեղում աստիճան կա։ Աստիճանի վրա բանան կա։

Առաջին կապիկը նկատում է բանանն ու մագլցում դրա հետևից, որ վերցնի, ուտի։ Բայց հենց մոտենում է մրգին, առաստաղից սառցե ջրի շիթը թափվում է գլխին ու նրան ցած գլորում։ Մյուս կապիկներն էլ են փորձում բարձրանալ աստիճանի վրա։ Բոլորին էլ ջրի շիթը գլորում է, և նրանք հրաժարվում են բանանը վերցնելու փորձերից։

Ջուրն անջատում են, իսկ թրջված կապիկներից մեկին փոխում են ուրիշ մեկով՝ չոր կապիկով։ Հենց սա մտնում է տարածք, մյուս կապիկներն սկսում են ամեն ինչ անել, որ նրան թույլ չտան աստիճանի վրա բարձրանալ, որ ջուրը նրան էլ չգլորի։ Նոր կապիկը չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Նա միայն տեսնում է, որ ցեղակիցները իրեն թույլ չեն տալիս քաղցրեղենին տիրանալ։ Նա փորձում է ուժով առաջ գնալ, կռվում է։ Բայց ինքը մենակ է, և մնացած չորս կապիկները հաղթում են։

Սենյակից էլի մի թրջված կապիկ են հանում ու ներս թողնում էլի մի չորի։ Հենց սա հայտնվում է, նախորդը, ենթադրելով, որ նորերին պետք է հենց այդպես դիմավորել, հարձակվում է նրա վրա, խփում, էնպես որ սա նույնիսկ չի հասցնում աստիճանն ու բանանը տեսնել։ Այս կապիկն արդեն խաղից դուրս է։

Հետո մնացած թրջված կապիկներին էլ հերթով փոխում են չորերով։ Եվ ամեն անգամ նոր եկածին խփում են,  հենց սա սենյակ է մտնում։ Ամեն անգամ եկածի ընդունելությունն ավելի ու ավելի դաժան է դառնում։ Կապիկները խմբով հարձակվում են մտնողի վրա, ասես ջանում են կատարելագործել նորեկին դիմավորելու ծեսը։

Եվ այսպես, բանանը դեռ աստիճանի վրա է, բայց հինգ չոր կապիկները, մշտական կռիվներից շշմած, նույնիսկ չեն մտածում դրան մոտենալու մասին։ Հիմա նրանց միակ հոգսը մի նոր կապիկի մուտքը հսկելն է, որ անմիջապես հարձակվեն վրան։

Այս փորձն անցկացվել է ձեռնակություններում մարդկանց խմբային վարքը ուսումնասիրելու համար։

Ռուսերենից թարգմանությունը` Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: