RSS

Իլլիչի օրենքը

09 Սպտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Իվան (Այվան) Իլլիչը ռուսական հրեաների ընտանիքից սերած ավստրիական կաթոլիկ հոգևորական է։ Նա երկար ժամանակ ուսումնասիրել է երեխաների վարքը և մի շարք գործեր հրատարակել, որոնց թվում են «Դպրոցից ազատագրումը» և «Ստեղծագործ անգործությունը»։

Տարբեր մշակույթների ծանոթ և անսասան ճշմարտություններ ժխտած այս մտածողը հրաժարվել է կոչումներից ու 1960 թվին Կուերնավակայում (Մեքսիկա) ստեղծել Միջմշակութային փաստագրման կենտրոն (CIDOC), որ զբաղվում է արդյունաբերական հասարակության քննադատական վերլուծությամբ։ Իր՝ «Հեղափոխության համար քաղաքական ռազմավարություն հարկավոր չէ» հոդվածում նա մարդկանց կոչ է անում ստեղծելու արտադրական տարծքներ՝ հենվելով նախ և առաջ տոնական մթնոլորտի ապահովման վրա։ Նա համոզված է, որ այդպիսի մթնոլորտից, ոչ թե արտադրողականության բարձրացումից խթանված մարդն ինքը կգտնի արտադրությանը իր մասնակցության լավագույն ձևը։

Գրքերից ու ելույթներից բացի Իվան Իլլիչը հատկապես հայտնի է իր անունը կրող իր իսկ ձևակերպած օրենքի շնորհիվ։ Նա հաշվի է առնում շատ  տնտեսագետների՝ մարդու գործունեության արդյունավետությանը նվիրված եզրակացությունները։ Այս օրենքը կարելի է այսպես ձևակերպել. «Եթե անվերջ կիրառենք ֆորմուլան, որը աշխատում է,  վաղ թե ուշ դա կսկսի գործել»։ Տնտեսագիտության մեջ ընդունված է հաշվել, որ գյուղատնտեսական աշխատանքների կրկնապատկումը բերում է ցորենի բերքի կրկնապատկմանը։ Փորձը ցույց է տալիս, որ դա գործում է, բայց մինչև որոշակի պահը։

Որքան մոտ է սահմանը, այնքան աշխատանքի ավելացումը պակաս արտադրողական է։ Իսկ եթե սահմանն անցնենք, կստանանք արտադրողականության բացասական աճ։ Այս օրենքն օգտագործելի է ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ մարդու համար։ Մինչև 1960-ականները ստախանովյան շարժման կողմնակիցները համարում էին, որ աշխատանքի արտադրողականության բարձրացման համար հարկավոր է ճնշումն աշխատողի վրա ուժեղացնել։ Իրականում դա ճիշտ է միայն մինչև այն պահը, որ սահմանված է Իլլիչի օրենքով։ Ցանկացած նոր ճնշում անարտադրողական, այսինքն՝ վնասակար դուրս կգա։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , , ,

2 responses to “Իլլիչի օրենքը

  1. Zhirayr Avetisyan

    9 Սեպտեմբերի, 2012 at 6:00 ե.

    Ոսկե ձվեր ածող սագի օրենքի(հեքիաթի) պես է. մորթեցիր սագին` այլևս ոչ մի ոսկե ձու:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: