RSS

Պիտի կարենալ

12 Սպտ

Շառլ Ազնավուր

Պիտի կարենալ ժպտալ վերստին,
Երբ քեզ լքում է թանկագինը քո,
Ու մնում է լոկ ունայնություն սին
Այս կյանքում տխուր դաժանաբարո։
Պիտի կարենալ,ինչ գնով լինի՝
Պատիվը պահել՝ տղամարդ մնալ,
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի,
Առանց շրջվելու թողնել հեռանալ։
Բախտի դեմ,որ մեզ ուզում է սանձել
Եվ երջանկության առաջ կորուսյալ
Պիտի կարենալ արցունքը զսպել.
Սակայն ես, իմ սիրտ, լալիս եմ դարձյալ:
Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի,
Ու խղճալի տեսք երբեք չընդունել,
Վեր կենալ գնալ առանց աղմուկի:
Պիտի կարենալ կսկիծը դաժան
Թաքցնել օրվա դիմակի ներքո
Եվ սանձահարել ճիչերը ցասման,
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ,
Բայց ես քեզ շատ եմ սիրում
Բայց ես չեմ կարողանում
Պիտի կարենալ,բայց ես
ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈւՄ…
 
Աղբյուր
 

 

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 12 Սեպտեմբերի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: