RSS

Առակ երջանկության մասին

15 Սպտ

Այս առակը կարդացել եմ 90-ականներին՝ « Познай себя» ամսագրում։ Հնարավոր է՝ բառացի չեմ հիշում, բայց փոքրիկ անճշտությունները նման թափառիկ առակների համար ներելի են։ (Հ.Ղ.)

Մի ճնճղուկ, առավոտյան արթնանալով, որոշում է, որ պիտի գտնի «Իր» ճյուղը։ Թռչում է այգով մեկ, գտնում մի շատ գեղեցիկ ճյուղ ու նստում վրան։ Քիչ հետո անհարմարություն է զգում.

-Չէ,- ասում է,- շատ սիրուն ճյուղ է, բայց «իմը» չի։ Գնամ՝ իմը գտնեմ։
Ու թռչում է այգով մեկ՝ որոնելով իր ճյուղը։

Տերևաշատ մի ճյուղ նրան ստվերոտ է թվում, սաղարթազուրկ մի ուրիշը՝ վատ պաշտպանված, մեկը կարճ է թվում, ուրիշ մեկը՝ բարակ, երրորդը գուցե շատ հարմար, բայց արդեն զբաղված է….

Ամբողջ օրը ճնճղուկը իր ճյուղի փնտրտուքի վրա է վատնում, ու երբ երեկոյանում է, արդեն ծայրահեղ հոգնած ծիտիկը նստում է պատահական մի ճյուղի ու քնում։
Ճյուղը նրան ամենահարմարն է թվում…

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: