RSS

Առնետների հիերարխիան

03 Հկտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Առնետների վրա փորձ են արել։

Դիդյե Դեզորը՝ Նանսի քաղաքի՝ վարքային բնագիտության լաբորատորիայի մի գիտնական, վեց առնետի տեղավորել է մի վանդակի մեջ, որ ոսումնասիրի նրաց լողալու ընդունակությունը։ Վանդակից միայն մի ելք կար՝ դեպի լողավազան։ Կերամանին հասնելու համար հարկավոր էր լողալով անցնել այդ ավազանը։ Շուտով պարզվեց, որ ոչ բոլոր առնետներն են գնում կերի հետևից։ Դերերը հետևյալ կերպ են բաշխվում. երկու ստրուկ, երկու շահագործող, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ։
Երկու ստրուկները լողում էին՝ կեր բերելու։ Հենց վերադառնում էին վանդակ, երկու շահագործողներն այնքան էին սրանց ծեծում ու գլուխները սուզում ջրի մեջ, մինչև որսը բաց թողնեին։ Ստրուկներն իրենց բաժինն ստանում էին միայն տերերին կերակրելուց հետո։ Շահագործողները երբեք կուշտ ուտելու համար լողալով չէին անցնում ավազանը։ Նրանց համար հերիք էր լողորդներին քոթակելը։
Անկախ լողորդը բավականին ուժեղ էր և չէր ենթարկվում շահագործողներին։ Քավության նոխազը ո՛չ լողալ էր կարողանում, ո՛չ շահագործողներին վախեցնել։ Նա պարզապես կռվի ժամանակ թափված փշուրներն էր հավաքում։
Խմբի նույնատիպ կառուցվածք՝ երկու ստրուկ, երկու շահագործող, անկախ մեկ լողորդ և մեկ քավության նոխազ, առաջացան փորձի բոլոր քսան վանդակներում։
Որ հիերարխիայի մեխանիզմն ավելի լավ պատկերացնի, Դիդյե Դեզորը նույն վանդակի մեջ տեղավորեց վեց շահագործողների։ Նրանք ամբողջ գիշեր կռվեցին, իսկ առավոտյան  դերերն արդեն բաշխված էին սովորական սխեմայով՝ երկու շահագործող, երկու ստրուկ, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ։
Վեց ստրուկների, վեց անկախ լողորդների և վեց քավության նոխազների վրա փորձը նույն արդյունքը տվեց։
Այս փորձերի ևս մի արդյունք Նանսիի գիտնականները պարզեցին՝ բացելով փորձարկվողների գանգերը և վերլուծելով նրանց ուղեղի վիճակը։ Սթրեսի ամենակործանիչ ազդեցությանը ենթարկվել էին ոչ թե քավության նոխազների, ոչ թե ստրուկների ուղեղները, այլ շահագործողներինը։ Նրանք վախեցած են եղել, որ ստրուկները կդադարեն իրենց ենթարկվել։

 

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: