RSS

Մահը

13 Հկտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մարսելի՝ Տարո բախտաթղթերի մեջ  անանուն օղաթոկի մեջ պատկերված է «մահ-վերածնունդը»՝ մարմնագույն կմախք, որ հնձում է սև արտը։ Նրա աջ ոտքը խրված է հողում, իսկ ձախով հենվել է կնոջ գլխի։ Կմախքը շրջապատված է երեք ձեռքերով, մի ոտքով և երկու սպիտակ ոսկորներով։ Աջից ժպտացող մի գլուխ է՝ թագով պսակված։ Հողից դուրս են գալիս դեղին ու երկնագույն ծիլեր։ 
Բախտաթղթին պատկերված մանգաղի սիմվոլիկան կապվում է լատինական ալքիմիական V.I.T.R.I.O.L բանաձևի հետ (Visita Interiora Terrae Rectifi cando Invenies OperaeLapidem՝ «հասիր երկրի միջուկին և մաքրվելով կգտնես գաղտնի (փիլիսոփայական) քարը»)։
Մանգաղը նրա համար է, որ մաքրես հողը, կտրես այն, ինչ դուրս է գալիս դրա տակից։ Դրանից հետո սև հողից դուրս կգան երիտասարդ շիվեր։
«Մահը» մի քարտ է, որ նշանակում է շատ խիստ փոփոխությունների ժամանակաշրջան։ Դրա համար էլ վախեցնում է։ Դա նաև նշանակում է օղակների համակարգում շրջադարձային պահ։
Նախորդ տասներկու օղակները բերում էին միայն ճշմարտության ճանապարհին, առաջարկում էին մի շարք մանր հանելուկներ, բայց, սկսած տասներեքերորդից, բացվում է դեպի մեծ գաղտնիքը տանող ճանապարհը։ Արդեն հանդիպում են Երկնային Արքայության խորհրդանիշերով՝ ամպերով ու հրեշտակներով թղթեր։ Ավելի մոտ է դառնում բարձրագույն գիտելիքներին առնչվելու հնարավորությունը։
Ցանկացած նախաձեռնություն մեռնել-հառնելու փուլ ունի։ Էզոտերիկ իմաստով դա նշանակում է խորը փոփոխություններ, որոնք կերպարանափոխում են մարդուն։
Անկատար արարածը պիտի կործանվի. միայն այդպես նա կարող է հարություն առնել։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել մեկնաբանություն