RSS

Սամադխի

19 Հկտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Բուդդիզմում կա «սամադխի» հասկացությունը։ Որպես կանոն մեր մտքերն անկանոն են հոսում։ Մոռանում ենք գործի մասին, որով զբաղված ենք՝ մտորելով նախորդ օրը պատահածի մասին կամ փորձելով ծրագրել հաջորդ օրը։ Սամադխիի մեջ, լրիվ կենտրոնանալով նրա վրա, ինչով զբաղված եք հենց այս րոպեին, դուք սեփական հոգու վրա իշխանություն եք ձեռք բերում։ Սանսկրիտից թարգմանած՝ «սամադխի» նշանակում է «գիտակցության կենտրոնացում մի ուղղությամբ»։

Սամադխիի վիճակում զգայականության փորձը ոչ մի նշանակություն չունի։ Մարդը կորցնում է կապը նյութական աշխարհի, այն ամենի հետ, ինչին սովոր է։ Մնում է միայն մի բանի հանդեպ ձգտումը՝ զարթոնքի (նիրվանայի)։

Այս վիճակին տանում են երկու աստիճաններ։
Առաջին աստիճանը՝ «Սամադխի՝ առանց կերպարի»։ Հարկավոր է պատկերացնել, որ քո գիտակցությունը երկնքից էլ պարզ է։ Ցանկացած ամպ՝ սև, գորշ, ոսկեգույն, մեր մտքերն են, որ ստվերում են երկինքը։ Ամպերն անընդհատ հայտնվում են, բայց հարկավոր է դրանք քշել այնքան, մինչև երկինքը մաքրվի։

Երկրորդ աստիճանը՝ «Սամադխի՝ առանց ուղղության»։ Դա այն վիճակն է, երբ չես ուզում հետևել այս կամ այն ճանապարհին և էլ ոչ մի ցանկություն չունես։ Հարկավոր է՝ քեզ հարթ մակերևույթին դրված գունդ պատկերացնես, որ անշարժ է մնում, չնայած կլոր է և կարող է գլորվել։

 

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: