RSS

Տոլտեկների չորս համաձայնագիրը

22 Հկտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Դոն Միգել Ռուիսը ծնվել է Մեքսիկայում։ Նրա մայրը «կուրանդեր» էր (հեքիմ), իսկ պապը՝ «նագվալ» (շաման)։ Նա բժշկական կրթություն է ստացել, դարձել վիրաբույժ, բայց, վթարվելով ապրել է NDE (մահվան մոտիկության փորձ) կամ EMI (մահվան վերահասության փորձ)։ Դրանից հետո որոշել է տիրապետել շամանների իմաստությանը և դարձել նագվալ Արծվի ասպետի գծով, ուր սերնդեսերունդ փոխանցվում է հին տոլտեկների ուսմունքը։ «Տոլտեկների չորս համաձայնագիրը» գրքում Դոն Միգել Ռուիսը շարադրում է կյանքի կանոնները՝ իր ուսմունքի ամփոփումը չորս օրենքների տեսքով, որոնք թույլ են տալիս ազատվելու հասարակության պարտադրած պայմանականություններից և ապագայի նկատմամբ վախից։

«Առաջին համաձայնագիր. ձեր խոսքը պիտի անբիծ լինի։ Ուղիղ ու ազնվորեն խոսեք։ Ասացեք միայն այն, ինչ իրոք մտածում եք։ Խուսափեք ասելուց այնպիսի բաներ, որ կարող են օգտագործվել ձեր դեմ կամ բամբասանքի առիթ տալ։ Բառը գործիք է, որ կարող է վնասել։ Գիտակցեք դրա ուժը և ենթարկեք ձեզ։ Երբեք մի՛ ստեք և մի՛ զրպարտեք։

Երկրորդ համաձայնագիր. ոչինչ ձեզ վրա մի՛ վերցրեք։ Այն ամենը, ինչ մարդիկ ասում կամ անում են, նրանց սեփական իրականության, անձնական վախերի, զայրույթի, երևակայության անդրադարձն է։ Օրինակ՝ եթե որևէ մեկը ձեզ վիրավորում է, իր խնդիրն է, ոչ թե ձերը։ Մի՛ վիրավորվեք և ձեր գործողությունները դրա պատճառով կասկածի մի՛ ենթարկեք։

Երրորդ համաձայնագիր. ենթադրություններ մի՛ արեք։ Նախօրոք իրադարձությունների տհաճ զարգացում մի  երևակայեք, թե չէ ինքներդ կհավատաք նրան, ինչ երևակայել եք։ Օրինակ՝ եթե նա, ում սպասում եք, ուշանում է, սկսում եք մտածել, թե մի բան է պատահել։ Եթե չգիտեք՝ ուր է այդ մարդը, հետաքրքրվեք։ Թույլ մի՛ տվեք ձեր՝ վախերն ու հնարածները դառնան համոզմունք։

Չորրորդ համաձայնագիր. աշխատեք՝ ինչ անում եք, լավ անեք։ Ոչ ոք պարտավոր չէ կարողություններից վեր բան անել, բայց յուրաքանչյուրը պիտի ջանա անելիքը հնարավորինս լավ անել։ Եթե դուք անհաջողություն եք ունեցել, մի՛ դատապարտեք և մի՛ մեղադրեք ձեզ, մի տրտմեք, որ ինչ-որ բան չեք արել, աշխատեք արդյունավետ օգտագործել ձեր հնարավորությունները։ Ձեր նկատմամբ ներողամիտ եղեք։ Հաշտվեք նրա հետ, որ կատարյալ չեք և որ ոչ միշտ եք հաղթող»։

 

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: