RSS

Հաղթանակը

18 Նյմ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ուսումնական համակարգերի մեծ մասը սովորեցնում է պայքարել պարտության դեմ։ Դպրոցում երեխաներին սովորեցնում են, որ իրենց համար դժվար է լինելու աշխատանք գտնելը, նույնիսկ եթե դիպլոմ ստանան։ Տանն աշխատում են նախապատրաստել այն մտքին, որ ամուսնությունների մեծ մասն ավարտվում է ամուսնալուծությամբ, և որ զույգերի մեծ մասն ի վերջո հիասթափություն է միայն բերում։
Ապահովագրական գործակալություններն ընդհանուր հոռետեսությունն են սատարում։ Նրանց կրեդոն է՝ դուք քիչ հնարավորություն չունեք ավտովթարի ենթարկվելու, հրդեհի կամ ջրհեղեղի զոհ դառնալու։ Այնպես որ, հեռատես եղեք, ապահովագրվեք։

Զանգվածային լրատվամիջոցները լավատեսներին զօրուգիշեր հիշեցնում են, որ մարդիկ ամեն տեղ անպաշտպան են։ Լսե՛ք գուշակներին. Բոլորը խոսում են միայն Ապոկալիպսիսից կամ պատերազմից։

Համաշխարհային պարտություն, տեղային պարտություն, անձնական պարտություն… Միայն նրանց ձայնն է լսվում, ով խոսում է անուրախ ապագայից։ Ո՞ր մի մարգարեն կհամարձակվի հայտարարել, թե ապագայում ամեն ինչ ավելի ու ավելի լավ է լինելու։ Իսկ երբ խոսքը իր՝ մարդու մասին է, ո՞վ կհամարձակվի երեխաներին դպրոցում սովորեցնել, թե ինչ պիտի անեն, որ լավագույն դերի համար «Օսկար» ստանան։ Ինչպե՞ս արձագանքեն՝ հաղթած լինելով համաշխարհային մրցաշարում։ Ի՞նչ անել, եթե ձեր փոքրիկ ձեռնարկությունը վերածվել է միջազգային ընկերության։

Արդյո՞ւնքը։ Երբ մարդ հաղթանակ է տանում, զրկվում է ուղղվածությունից և հաճախ այնքան շլացած է լինում, որ անմիջապես ինքն է կազմակերպում սեփական պարտությունը, որ վերադառնա իրեն ծանոթ՝ «նորմալ» իրադրություն։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

One response to “Հաղթանակը

  1. Vitali Grigoryan

    19 Նոյեմբերի, 2012 at 4:44 ա.

    Արդյունքը զարմացրեց:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: