RSS

Ինքնահամահունչությունը

19 Նյմ

Կոնստանտին Շերեմետև

Հաճախ մարդը չի կարողանում որոշել՝ ինչպես վարվի։ Երկու տարբերակ կա, երկուսն էլ դրական կողմեր ունեն։ Օրինակ՝ առաջարկել են լավ աշխատանք, բայց քո ունեցածը տանը մոտ է, կոլեկտիվը լավն է։ Կամ՝ ուզում ես քո գործն սկսել, բայց ավելի սովոր ես վարձու աշխատող լինելուն։ Ու մի շարք ուրիշ իրադրություններ, ուր պետք է ընտրություն անել լավի ու ավելի լավի մեջ։ Ի՞նչ անենք, որ ընտրության գործընթացը դառնա պարզ ու ակնհայտ։

Ներքին ձայնը

-Իսկ ի՞նչ է ասում քո ներքին ձայնը։
-Իմ ներքին ձայնն անընդհատ բողոքում է.
«Տե՛ր Աստված, ինչո՞ւ ես ինձ այս ապուշի մեջ դրել»։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց դուք արդեն որոշում կայացրել եք։ Ընդ որում՝ անմիջապես տարբերակներն իմանալուց հետո։ Չեք գիտակցում ձեր արած ընտրությունը, որովհետև ենթագիտակցական որոշումը խլացնում եք ուրիշ մտքերի աղմուկով։ Չափազանց լարված եք լսելու համար ձեր սեփական որոշումը։
Դրա համար էլ որոշում կայացնելու ճիշտ միջոցը քեզ խորապես զգալուն անսալն է, գտնելն է ինքնահամահունչությունը։
Մարդիկ մի զարմանալի մոլորություն ունեն, որ իրենց ներքին վիճակի համար մեղավոր են արտաքին հանգամանքները։ Իհարկե, արտաքին հանգամանքներ գոյություն ունեն, բայց եթե ուշադիր նայենք, ձեր կյանքը ձեր ընտրած ճշգրիտ պատկերն ունի։
Արտաքին հանգամանքները զարմանալի ճշգրտությամբ կրկնում են ձեր պատկերացումները ձեր մասին.

  • համարում եք, որ տաղանդ չունեք, և չեք գտնում ձեր տաղանդը
  • համարում եք, որ չեք կարող փող ունենալ, և չունեք
  • համարում եք, որ ձեզ ոչ ոք չի նկատում, և ձեզ նույնիսկ դեմ դիմաց չեն տեսնում։

Կհարցնեք՝ «Ինչո՞ւ պիտի այդքան տարօրինակ կյանք ընտրեի»։ Պատասխանը պարզ է։ Դուք ընտրել եք լավ կյանքի մասին ուրիշի պատկերացումը։ Կարող է միանգամայն հրաշալի պատկերացում լինել, բայց դա ձեզ համար չէ։
Հնարավոր է՝ բաժնի պետ աշխատեք մի խոշոր բանկում։ Շքեղ կյանքի բոլոր ատրիբուտները` մեքենա, բնակարան, փող, իշխանություն, ունենաք։ Բայց եթե դուք այնպես եք աշխատանքի գնում, ինչպես կառափնարան կգնայիք, ո՞րն է ձեր կյանքի իմաստը։ Ամեն օր սպասելու եք թոշակի անցնելուն, որ մի քիչ հանգիստ ապրեք։
Եթե զբաղված եք ձեզ ուրախություն չբերող աշխատանքով, չեք կարող երջանիկ լինել։ Օրերով երազելու եք ուրիշ կյանքի մասին, բայց երազները դատարկ երազ էլ մնալու են։
Փակուղուց դուրս գալու համար հարկավոր է դադարեցնել այդ անմտությունը և անսալ ինքդ քեզ։ Այդ ժամանակ կհայտնվի զարմանալի աշխարհը։

 Կյանք՝ ներշնչանքով

Փնտրիր ոգու այնպիսի վիճակ, որ թույլ կտա քեզ
խորապես ու ամբողջովին կենսունակ զգալ,
իսկ դրա հետ կգա ներքին ձայնը, որ
կասի. «Ահա քո ճշմարիտ ԵՍ-ը»։
Բայց այդ վիճակը գտնելով՝ չնահանջես դրանից։
Ջեյմս Ադամս

Անհեթեթությունը դադարեցնելու առաջին քայլը մի տեղ գտնելն է, ուր ձեզ պարզապես լավ կզգաք։ Դա կարող է այգում զբոսանքը լինել, գետում լողալը, հեծանիվ քշելը, առավոտյան վազքը կամ մայրամուտը դիմավորելը։ Այդ պահին դուք արձագանքած կլինեք ձեզ։ Մտապահեք այդ զգացողությունը։ Դա ձեր չափանշային վիճակն է։
Հիմա տեսնենք՝ ինչպես դա օգտագործենք։ Օրինակ՝ ձեզ նոր աշխատանք են առաջարկել։ Սկզբում խոսում եք պայմանների մասին։ Դա նորմալ է, բայց այդպես դուք պարզապես տեղեկացվեցիք։ Հիմա փողի ու կարիերայի մասին մտքերը մի կողմ դրեք ու քայլեք նոր աշխատատեղի միջանցքներով ու սենյակներով։ Զգացեք մթնոլորտը։ Ականջ դրեք ձայներին ու հոտերին։ Ձեզ հարց տվեք՝ որքանով է համահունչ ձեզ հետ այդ տեղը։
Հենց այնպես կուզեի՞ք այստեղ գալ՝ նստել, շփվել։ Եթե ձեր չափանշային վիճակի հետ ինչ-որ բան անհամահունչ է,  այստեղ աշխատելու գալ չարժե։ Ձեզ համար այստեղ վատ կլինի։ Դուք մշտապես ներքին լարվածություն կզգաք՝ անկախ փողից ու պաշտոնից։
Նույն մեթոդից կարող եք օգտվել մեքենա կամ բնակարան գնելիս։ Ինքնահամահունչության մեթոդը ունիվերսալ է և հարմար է ձեր կյանքի ցանկացած ոլորտում։
Եթե նախատեսել եք որևէ բան անել, բայց այդ մասին մտածելիս ծանրության ու տագնապի զգացում եք ունենում, ուրեմն դա պետք չէ անել։ Դա ձեզ համար չէ։
«Մաեստրո» վարպետության խմբում մի առաջադրանք կա գեղարվեստական տաղանդ ունեցողների համար՝ հենց այդ առավոտվա համար երկու հաճելի, առավոտյան գույն ընտրել։
Կարդացեք այդ առաջադրանքի արձագանքներից մեկը.
«Հետաքրքիր դիտարկում. եթե վարժությունը կատարելիս ընտրած գույները հագնես, օրվա ընթացքում տրամադրությունդ կբարձրանա։ Բայց երանգները պիտի մեկը մեկին լինեն, հակառակ դեպքում ուրախության փոխարեն անհանգստություն ու աններդաշնակության զգացում կառաջանա (պատահաբար նկատեցի)»։
Ամեն ինչ ճիշտ է։ Եթե դուք ձեզ արձագանքում եք, կյանքը հաճելի ու հարմարավետ է դառնում։ Միայն հարկավոր է վստահել նրան, ինչ զգում եք, առանց հարցնելու, թե ինչու է այդպես և արդյոք այդպես ճիշտ է։
Այն, ինչ զգում եք, հենց ձեր ճշմարիտ բնույթն է։ Մի՛ պայքարեք դրա դեմ, ընդունեք դա։

Եթե լավ կյանք եք ուզում, ձեզ հետ համահունչ եղեք։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազրյանը

 

Պիտակներ՝ , , ,

2 responses to “Ինքնահամահունչությունը

  1. Նարեկ Սահակյան

    20 Նոյեմբերի, 2012 at 9:29 ա.

    Մարդ պետք է ինքն իր հետ ներդաշնակ լինի, քանի որ եթե նա ինքն իր հետ համաձայն չլինի, ապա նա չի կարող ոչ մի հաջողության հասնել: Իմ կարծիքով երբ որ մարդ իր հետ մրցակցության մեջ է մտնում, այդ ժամանակ նա ուղղակի դադարում է մարդ լինելուց: Իսկ երբեմն լինում են դեպքեր, երբ դու քո հետ չես կարողանում համաձայնվել: Օրինակ, եթե աշխատանքդ ավարտում ես ուշ երեկոյան, այլ աշխատանք չունես, շատ շտապ գումար է հակավոր, և երեխա ունես, ապա այս դեպքում ինչ անել: Լսել ներքինի ձայնին և դուրս գալ աշխատանքից, թե ստիպված հանդուրժել:

     
  2. Անի

    20 Նոյեմբերի, 2012 at 9:30 ա.

    Ամեն մարդ ունի իր ներդաշնակությունը, համահունչ լինելը իմ կարծիքով սեփական կարծիք ունենալն է,այսինքն հաճախ մարդիկ չեն կարողանում որոշել թե տվյալ իրավիճակում ինչպես վարվել,ինձ մոտել է մեկ մեկ այդպես լինում,և դա համհունչ չէ քեզ:Եթե դու զբաղվում ես այնպիսի գործով որը քեզ դուր չի գալիս դա ներդաշնակություն չէ,մարդիկ այսպես ասած զոհում են իրենց երջանկությունը ինչ որ մի գործի համար,բայց ապարդյուն եթե այդ աշխատանքը քեզ դուր չի գալիս առանց հապաղելու պետք է աշխատանքից դուրս գալ,անկախ նրանից թե այդ աշխատանքը ինչպիսի աշխատանք է:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: