RSS

Տասը պատվիրանները

02 Դկտ

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Անկախ արդարադատություն ներդնելը հեշտ չի եղել։ Երկար ժամանակ արքաներն ու սպարապետներն էին դատ իրականացնում։ Նրանք ընդունում էին այն որոշումը, որն իրենց էր ձեռնտու և ոչ ոքի պարտավոր չէին հաշիվ տալու։ Երբ Մովսեսն ստացավ Տասը պատվիրանները (մոտ 1300 տարի Ք.ա.), ի հայտ եկավ տեղեկագրի համակարգը, ուր օրենքները ոչ թե պաշտպանում էին որևէ մեկի քաղաքական շահերը, այլ տարածվում էին բոլոր մարդկանց վրա։

Բայց պետք է նշենք, որ Տասը պատվիրաններն ընդամենը արգելքների ցուցակ չէ, թե չէ կհնչեին այսպես. «Դու չպետք է սպանես», «Դու չպետք է գողանաս» և այլն։ Պատվիրանները, սակայն, գրված են անցյալ ժամանակով՝ «Դու չես սպանելու», «Դու չես գողանալու»։ Դրա համար էլ որոշ մեկնիչներ համարում են, որ սա ոչ այնքան օրենքների ժողովածու է, որքան մարգարեություն։ Մի օր դու այլևս չես սպանելու, որովհետև հասկանալու ես, որ սպանելն անիմաստ է։ Այլևս չես գողանալու, որովհետև ապրելու համար դրա կարիքը չես ունենալու։ Եթե Տասը պատվիրաններն ընդունենք որպես մարգարեություններ, կտեսնենք, որ դրանցում գիտակցության զարգացման ընթացք կա, որի արդյունքում զանցանքների համար պատիժ պետք չի լինում, քանի որ էլ ոչ ոք չի ուզում վատ բան անել։

 Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: