RSS

Ինկերի սոցիալական շարժունակությունը

29 Դկտ

553568_350930764961888_2092752636_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ինկերը հավատում էին ճակատագրի և կաստայի նախասահմանվածությանը։ Նրանք մասնագիտական կողմնորոշման խնդիր չունեին. ամեն մարդու զբաղմունքը հայտնի էր լինում նրա ծնվելու պահից։ Մշակի տղան անպայման մշակ էր դառնում, զինվորի տղան՝ զինվոր։ Ապագայում սխալվելու ոչ մի հնարավորություն չթողնելով՝ կաստայի նշանը դնում էին մանկան հենց մարմնի վրա։ Նորածնի դեռ փափուկ գաղտտունով գլուխը տեղավորում էին հատուկ փայտե շրջանակի մեջ, որ փոխում էր գանգի ձևը։ Այսպես ինկերը հասնում էին նրան, որ մարդու գլուխն իր ապագա գործունեությանը համապատասխան ձև ընդունի։ Թագավորի գլուխն, ըրինակ, պիտի քառակուսի լինի։ Գործողությունն անցավ էր, նման ատամնաշարը շտկելու հարմարանքը կրելուն։ Փափուկ գանգը փայտե կաղապարի մեջ փոխում էր իր ձևը։ Այդ ձևով նույնիսկ առանց հագուստի և շքախմբից լքված անգամ արքայորդիները մնում էին արքայորդիներ։ Նրանց բոլորը ճանաչում էին, որովհետև միայն նրանք կարող էին քառակուսի թագը դնել։ Զինվորների գանգին եռանկյուն ձև էին տալիս։ Մշակների գլուխը սրացված էր լինում։ Այսպիսով՝ ինկերի հասարակությունն անսասան դարձավ։ Ոչ մի սոցիալական բարելավում։ Անձնական հավակնությունները ոչ մի վտանգ չէին ներկայացնում գործող կարգերի համար, որովհետև ամեն մեկն իր գանգի ձևով մեկընդմիշտ կապված էր մնում իր հասարակական դիրքին ու մասնագիտությանը։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

One response to “Ինկերի սոցիալական շարժունակությունը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: