RSS

Անխ

04 Հնվ

bernard-werberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Անխը կամ աղեղնավոր խաչը հին Եգիպտոսում արքաների և աստվածների նշանն էր։ Դա T-աձև է՝ վերևի մասում աղեղով։ Դրան նաև «Իզիդի հանգույց» են կոչել, քանի որ եգիպտացիների համար այդ աղեղը խորհրդանիշն էր կենաց էներգիայի, որը ասոցացնում էին Իզիդի հետ։ Բացի այդ, անխը հիշեցնում է, որ իրական կամ ցանկալի աստվածություններին հասնելը կատարվում է հանգույցները քանդելով՝ ի նկատի ունենալով, որ այդ գործողությունը բառի բուն իմաստով հոգիներին «կապանքներից ազատում» է բերում։ Այդ խաչը տեսնում ենք նաև Էխնատոնի և արևի պաշտամունքի շատ ուրիշ սպասավորների ձեռքին։ Հուղարկավորման արարողության ժամանակ այդ արտասովոր խաչը դնում էին մեռածի ձեռքն այնպես, որ բռնի աղեղից։ Անխը համարում էին հավերժական կենաց ճանապարհը բացող և ոչ օծյալների համար արգելված ոլորտները փակող բանալի։ Երբեմն դա նկարում էին նրա ճակատին՝ աչքերի արանքում, ով հենց նոր ենթարկվել էր օծման ծեսի՝ ի նշան խորհրդի պահպանման պարտավորվածության։ Նա, ով իմանում էր անդրաշխարհի գաղտնիքները, ոչ ոքի չպիտի ասեր, թե չէ ինքը կմոռանար։

Ղպտիները անխը համարում էին հավերժության բանալի։

Աղեղնավոր խաչը հանդիպում է հնդկացիների մոտ, ում համար դա խորհրդանշում է ակտիվ ու պասիվ նախասկիզբները կամ երկու սեռերի խորհրդանիշները միավորող մի անդրոգին էություն։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: