RSS

Ինտուիցիա

19 Հնվ

mind_in_book2Կոնստանտին Շերեմետև

Ինտուիցիան ըմբռնողականության անմիջական հետևանքն է։ Որքան հեշտ է ըմբռնում մարդ, այնքան լավ է գործում նրա ինտուիցիան։ Ինչպե՞ս է գործում։

Ինտուիտիվ մտածողություն

Մի երիտասարդ մորն ասում է.
-Այսօր ինձ երեք աղջիկ հյուր է գալու, որոնցից մեկի հետ մտադիր եմ ամուսնանալ։ Փորձիր գուշակել,թե որի հետ հատկապես։
-Աղջիկների գնալուց հետո մորը հարցնում է.

— Դե ասա՝ որի՞ հետ եմ ամուսնանալու։
-Պարզ է՝ մեջտեղը նստածի։
— Այ քեզ բան։ Ո՞նց իմացար։
— Հեչ, ինտուիցիայով։ Արդեն նյարդերիս վրա ազդում էր։

«Ինտուիցիա» բառը ծագում է լատիներեն intuitio՝ «ուսումնասիրում» բառից։ Դա խնդրի լուծման վայրկենական հայտնագործումն է։ Ինտուիցիայի մեխանիզմը ըմբռնողականության մեխանիզմն է՝ մի տարբերությամբ։ Եթե ըմբռնողականությունը պահանջում է մտային պատկերների հետ աշխատել, ինտուիցիան ակնթարթորեն ընկալում է իրադրությունը լուծման հետ միասին և ամբողջապես՝ որպես մի պատկեր։

Մի՞թե դա հնարավոր է։ Հնարավոր է այն դեպքում, եթե ուղեղում արդեն կան լուծված խնդիրների պատրաստի պատկերները։ Այս դեպքում պատկերների հետ խաղալու հարկ չկա։ Հերիք է՝ իրադրության առանձին տարրեր համընկնեն նրանց հետ, որ հիշողությամբ պահվում են։

Ինտուիցիան ենթագիտակցական ըմբռնողությունն է։ Ինտուիտիվ մտածողությունը խնդիրը լուծում է միանգամից և առանց լարման, դրա համար էլ ինտուիցիան զարգացած ինտելեկտի բաղկացուցիչ մասն է։

Ինտուիցիան տրամաբանական մտածողությունից տարբերվում է նրանով, որ խնդրի լուծման այսպիսի գործընթացը զուգահեռ է, իսկ տրամաբանականը՝ հաջորդական։ Դրա համար էլ ինտուիցիան անհամեմատ ավելի արագ է աշխատում։ Վարպետության հիմքում հատկապես ինտուիցիան է։ Սկզբում ենթավարպետը սովորում է՝ կրկնելով վարպետի արածը, և բազմաթիվ սխալներ է անում։ Բայց շուտով մշակված հնարքների քանակը շատանում է, և հարկ չի լինում ամեն կոնկրետ դեպքի համար մտածելու։ Ի պատասխան խնդրի, միանգամից պատրաստի լուծում է գալիս։ Այսպես է ծնվում վարպետը։
Բայց ինտուիցան թերություն ունի՝ հեշտ խաբվում է։ Բազմաթիվ պատրանքները դրա օրինակն են։ Դրանցից մեկը այստեղ է։

Որպեսզի ինտուիցիան ավելի հուսալի դարձնենք, պիտի որոշակի կանոններ պահենք։

Ինչպես ճիշտ լսենք ինտուիցիան
Կանացի ինտուիցիան տղամարդու տրամաբանությունն է` առանց ավելորդ մանրամասների։

Լավ ինտուիցիայի գլխավոր կանոնը. կարող եք հենվել ինտուիցիայի վրա, միայն այն դեպքում, եթե փորձ ունեք։ Անծանոթ իրադրության մեջ ինտուիցիայով շարժվելը բացարձակ անմտություն է։ Ենթագիտակցության համար բավարար պատրաստի կաղապարներ չկան, որ միանգամից արդյունք տան։ Նոր իրադրություններում հարկավոր է տրամաբանորեն մտածել։ Բայց ահա, որքան շատ է ձեր փորձը, այնքան հաճախ արժե հետևել ինտուիցիային։ Օրինակ՝ եթե հազվադեպ եք ծանոթանում նոր մարդկանց հետ, մոռացեք ինտուիցիայի մասին նոր մարդու հանդիպելիս։ Հաստատ նրա հարցում կսխալվեք։
Եվ հակառակը. Եթե ձեր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ շարունակ նոր մարդկանց հետ եք ծանոթանում, հանգիստ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Նա ձեզ չի դավաճանի։

Ուրեմն՝ ինչպե՞ս ճիշտ լսենք ինտուիցիան։ Դրա համար հիշեք, որ ինտուիցիան տեսիլք է։ Հենց խնդիր է ծագում, փորձեք ուշադիր ու առանց լարվելու նայել դրան։ Որպես կանոն, միանգամից կզգաք աղոտ լուծումը։ Մի քիչ որ ուշադրությունը բևեռեք, լուծումը «կերևակվի»։ Դա նման է հեռադիտակը հստակեցնելուն։ Մի քիչ առաջ լղոզված պատկեր էր, բայց աստիճանաբար դառնում է հստակ ու հատու։ Կգա պահը, և կզգաք. «Ահա»։ Եվ լուծումը պատրաստ կլինի։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 
 

Պիտակներ՝ , ,

One response to “Ինտուիցիա

  1. gradaran2013

    19 Հունիսի, 2015 at 8:03 ա.

    Հաս,ջան շնորհակալություն:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: