RSS

Ինտելեկտի բաղկացուցիչներից ևս մեկը՝ խոսք

07 Փտր

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Խոսքը բավականին հակասական երևույթ է։ Թեպետ խոսքի հիմունքերը երևում են արդեն կենդանիների մեջ, բայց նրանց հաղորդակցության իմաստը շատ պարզ է։ Թռչունների մոտ խոսքը սահմանափակվում է ընդամենը չորս հաղորդումով՝ «կեր», «թշնամի», «թռչենք», «գնանք՝ խմենք»։ Թեպետ՝ չէ. երևի թե՝ երեք  հաղորդումով։
Մարդու համար խոսքը իրականությունը մոդելավորելու հզոր միջոց է։ Ինչի համար է դա պետք.  Ապահովելու համար միասնական գործողություններ։ Մարդը հոտային կենդանի է։ Մենք ապրում ենք ուրիշ մարդկանց հետ։ Մենք միասին աշխատում ենք, միասին հանգստանում, միասին ենք գնում մարզադաշտ կամ լողափ։ Խոսքը համատեղ կյանքի գլխավոր գործիքն է, նաև մարդկանց վրա ազդելու գլխավոր գործիքը։
Այլ բան է, թե ինչպես է մարդն օգտագործում խոսքը։ Դրանից  հնարավոր է մի ակնթարթում որոշել նրա ինտելեկտուալ զարգացածության մակարդակը։
Շփման գլխավոր դժվարությունն այն է, որ ուրիշ մարդիկ միանգամայն ուրիշ հայացքներ ունեն կյանքի նկատմամբ, և նրան պարզապես ինչ-որ բան ասելն անիմաստ է. չի հասկանա։ Նախքան նրան ինչ-որ բան ասելը հարկավոր է փոխըմբռնման հասնել։ Այ հենց այդ գործընթացով հնարավոր է հեշտությամբ ճանաչել մարդու մակարդակը։

Ցածր մակարդակ

Մարդը դուրս է տալիս՝ ինչ խելքին փչի՝ բոլորովին չհոգալով, թե շրջապատն ինչպես կընդունի իր խոսքը։ Որպես կանոն՝ նրան չեն էլ հասկանում, դրա համար էլ նա անդադար բողոքում է, թե իրեն շրջապատում են հիմարները, ապուշներն ու բթամիտները։
Այսպիսի մարդու շփման արդյունքը ցավալի է։ Քանի որ նրան ոչ ոք չի հասկանում, բոլորն արհամարհում են։ Բայց նա ինքն իրեն չէ՞ որ համարում է շատ խելոք (ինչպես արդեն գիտենք, բոլորն էլ իրենց խելոք են համարում)։ Այդ պատճառով նա իրեն չհասկացված հանճար է զգում։
Շատ շուտով նա սկսում է քիթը տնկած քայլել ու ինքն իրեն ապացուցել, որ բոլորից էլ լավն է։ Ընդ որում՝ մնացածներին աշխատում է ստորացնել։ Շուտով հասնում է հայհոյելուն, ինչի միջոցով ստորացնելն անհամեմատ հեշտ է։
Ճիշտ է, ռեալ կյանքում նման բանը կարող է ողբալի ավարտ ունենալ , դրա համար էլ մտավոր հետամնացներն ուղղակի պաշտում են համացանցը։ Չէ՞ որ համացանցի գլխավոր արժանիքը շփման անստորագիր լինելն է։
Հենց դա է պատճառը, որ համացանցը հեղեղված է «չհասկացված հանճարների»՝ ֆորումներում ու բլոգներում բոլորին ու ամեն ինչ ջրող հաղորդագրություններով։ Ասենք նրանց ուրիշ բան չի էլ մնում անելու, քանի որ իրական կյանքում ոչ ոքի հետ էլ չեն կարող շփվել։ Նրանք չեն կարողանում շփվել։ Լավագույն դեպքում կշփվեն իրենց պես թերզարգացածների փոքր խմբում։ Աստիճանաբար նրանք հետընթաց են ապրում և վերածվում մերժվածի։ Դրանից հետո ընդմիշտ բնակություն են հաստատում համացանցում։ Նրանց հեշտ է տարբերել աղավաղված բառերի օգտագործումից՝ ուխեխ , լեսու , չեմիչե և այլն։

Միջին մակարդակ

Գալիս է մի պահ, երբ մարդ կարևոր հայտանագործություն է անում։ Պարզվում է՝ իրեն շրջապատող մարդիկ նույնպես ինտելեկտ ունեն, և նրանց հետ հնարավոր է ՄԻ ԽՈՍՔԻ ԳԱԼ։
Սա մարդու կյանքում ամենակարևոր շրջանն է։ Այդ պահից արդեն սկում է ինչ-որ բան գլուխ գալ։ Նա կարող է կյանքի ընկեր գտնել, հետաքրքիր աշխատանք, շրջապատ։ Հենց այստեղ էլ խնդրի առաջ է կանգնում. ինչպես խոսես, որ քեզ հասկանան։ Իսկ դա ամենևին էլ հեշտ բան չէ։ Դա խելք է պահանջում։ Այդ պահանջն էլ շատ արագ զարգացնում է խելքը։ Գլխավոր գաղտնիքն այն է, որ հարկավոր է իրադրությանը նայել ուրիշի տեսանկյունից։
Հենց դա ստացվի, պարզ է, որ գլխից դուրս տալը չի անցնի։ Հարկավոր է սովորել բոլորովին էլ ոչ այնպես խոսել, ինչպես դու ես մտածում։ Անհրաժեշտ է խոսել այնպես, ինչպես մտածում է քո զրուցակիցը։ Միայն այդ դեպքում նա քեզ կհասկանա։ Ընդ որում՝ հասկանալու ճանապարհին ամենաառաջին աստիճանն այն է, որ պարզվում է՝ մարդուն չի կարելի ապուշ համարել։ Նա միանգամից դա զգում է և պատասխանում ագրեսիայով։ Դրանից հետո նրա հետ մի խոսքի գալ չի լինի։
Այս առթիվ Դեյլ Քարնեգին մի հրաշալի օրինակ է բերում։
«Մի քանի տարի առաջ իմ դասընթացին անդամագրվեց շատ ռազմատենչ բնավորությամբ մի իռլանդացի՝ Պատրիկ Ջ. Օ’ Հեյր անունով։ Կրթությունն առանձնապես բարձր չէր, բայց շատ էր սիրում վիճել։ Նախկինում նա վարորդ էր եղել, իսկ ինձ մոտ եկել էր, որովհետև սկսել էր զբաղվել բեռնատար մեքենաների վաճառքով, բայց հաջողություն չուներ։ Մի քանի ոչ բարդ հարցերով պարզեցի, որ նա մշտապես կռիվ է հրահրում ու իր դեմ տրամադրում մարդկանց, ում վզին փորձում է փաթաթել իր բեռնատարները։ Հերիք է՝ հավանական գնորդն ինչ-որ վատ բան ասի Փեթի հարազատ (այդտեղ էր աշխատում) «Ուայթ մոթոր քոմփընի» ֆիրմայի բեռնատարների մասին, և նա պատրաստ է կրծելու նրա կոկորդը։
Այդ օրերին Փեթը անհամար հաղթանակներ էր տանում վեճերի մեջ։ Արդյունքում՝ նա պատմում է. «Հաճախ ես դուրս էի գալիս գործարար մարդկանց աշխատասենյակից՝ ինքս ինձ ասելով. «Հո ես ստիպեցի էդ հավին ձենը կտրել»։ Ես իհարկե ստիպում էի լռել. Ասելու բան չունեին։ Բայց ոչ էլ մի բան առնում էին ինձնից»։ Այդ է պատճառը, որ հենց մարդը հասկանում է, որ ուրիշը նույնպես մարդ է, նա մի մեծ քայլ առաջ է գնում։ Չէ՞ որ նա հանկարծ գիտակցում է, որ զրուցակցին, ինչպես իրեն, հաճելի չէ, որ հայհոյում են կամ շփվում են հետը ինչպես դեբիլի հետ»։
Դրանից հետո մարդը դադարում է հայհոյել և անցնում է նորմալ լեզվի։ Դա լավ է, բայց, ցավոք սրտի, քիչ է։

Բարձրագույն մակարդակ

Շփման խնդիրն այն է, որ եթե նույնիսկ խոսում ես մարդկային լեզվով և զրուցակիցդ քեզ հրաշալի ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, բոլորովին էլ չի նշանակում, թե նա քեզ հետ ՀԱՄԱՁԱՅՆ Է։ Արդյունավետ շփման համար անհրաժեշտ է ոչ միայն ՃԻՇՏ խոսել. հարկավոր է ՀԱՄՈԶԻՉ խոսել։ Դժվար բան է, բայց հենց սովորեք, էլ երբեք շփման խնդիր չեք ունենա։ Դրա համար հարկավոր է խոսել դիպուկ, կարճ, տրամաբանված ու մատչելի։ Դա սովորովի է, բայց այդ արդյունքի համար արժե սովորել։ Որովհետև եթե մեկին համոզես, նրանից կարող ես ստանալ՝ ինչ ուզես։ Եթե համոզես մի խումբ մարդկանց, կդառնաս նրանց առաջնորդը։ Իսկ կյանքն այնպես է կառուցված, որ առաջնորդներն ստանում են կյանքից այն, ինչ ուզում են։
Եզրակացնենք. խելացի շփման չափանիշը քո տեսակետում համոզելու ընդունակությունն է։ Դա հեշտ է ստուգել. դուք շփվել գիտեք, եթե կարողանում եք մարդուց ստանալ ձեզ պետք եկածը։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: