RSS

ՎՃ

10 Փտր

553568_350930764961888_2092752636_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մարդն անդադար ինչ-որ մեկի ճնշման տակ է։ Քանի երջանիկ է, կասկածի տակ չի առնում այն, ինչ իրեն ճնշում է։ Երեխան նորմալ է համարում, որ իրեն ստիպում են ուտել մի բան, որ տանել չի կարողանում. իր ընտանիքն է, չէ՞։ Մեծը նորմալ է համարում, որ պետն իրեն ստորացնում է. նրա աշխատանքն է, չէ՞։ Մարդը նորմալ է համարում, որ իր կինն իրեն չի հարգում, դե, իր կինն է (կամ, համապատասխանաբար, ամուսինը)։ Նորմալ ենք համարում, որ կառավարությունն ավելի ու ավելի է իջեցնում մեր գնողունակությունը. քվեարկել ենք, չէ՞ այս կառավարության օգտին։

Մարդ ոչ միայն չի նկատում, որ իրեն խեղդում են, այլև իր աշխատանքը, ընտանիքը, քաղաքական համակարգը և իր բջիջների մեծ մասը համարում է իր անհատականության արտահայտություն։ Շատերը գոհ են իրենց՝ ստրուկի կարգավիճակից և պատրաստ են կենաց-մահու կռիվ տալ հանուն նրա, որ իրենց չազատեն շղթաներից։

Որպեսզի սրանք ուշքի գան, հարկավոր է ՎՃ (Վերաարժևորման ճգնաժամ)։ ՎՃ-ն կարող է բռնկվել ամենատարբեր ձևերով՝ դժբախտ պատահար, հիվանդություն, կողակցից բաժանում կամ աշխատանքից ազատում։ Ճգնաժամը մարդուն սարսափեցնում է, բայց գոնե մի քանի ակնթարթով ազատում է նրան սովորական դարձած ճնշումից։ ՎՃ ապրելով՝ մարդը հաճախ անմիջապես էլ գնում է փնտրելու մի ուրիշ բանտ, որով կփոխարինի ավիրվածը։ Բաժանվածն անմիջապես ուզում է երկրորդ անգամ ամուսնանալ։ Աշխատանքից ազատվածը համաձայնում է ավելի ծանր մի աշխատանքի…. Բայց այն պահից, երբ սկսվում է ՎՃ-ն մինչև այն պահը, երբ մարդը նորից կայունություն է ձեռք բերում, մի պայծառացում է ապրում, երբ հասկանում է, թե ինչպիսին կարող է լինել իսկական ազատությունը։ Իսկ դա շատ է վախեցնում նրան։

 

Պիտակներ՝ , , , ,

3 responses to “ՎՃ

  1. Ա. Նոյեմի

    11 Փետրվարի, 2013 at 12:28 ե.

    Մենք երբեմն հանդուրժում ենք ստրկությունը, որը կարող է մեր ազատության փրկօղակը լինել: Այն հուսո ափը, որ միքանի ժամով կտրում է մեզմեր կենցաղից: Պարզապես պետք է յուրքանչյուրս հասկանա, թե ոչ շղթան է ավելի լավը կամ մավելի ստորացուցիչ` տանը նստած գործագուրկի պիտակը կրողի՞, երեխաների վրա բարկությունը թափողի՞, աման լվացողի՞, փողոցում առանց ծնողի փառառողի՞ և այլն….. միևնույն է, բանտը բանտ է, ինչ «մեղադրանքով» էլ այնտեղ հայտնված լինես: Եվ չեմ կարծում, որ ՎՃ փրկություն է, քանի որ վերաարժևորման այդ մի քանի րոպեն, օրը, շաբաթը դառնում ես այդ ՎՃ բանտի գերին: Դառնում ես ստրուկը` նիրհիլիստական ու հուսահատության աչքերով կյանքդ վերաարժևորելու պատճառով: Եվ էլի ազատ չես…. Ասացեք, ինչպե՞ս հասնել ազատության:

     
    • Interest

      11 Փետրվարի, 2013 at 4:54 ե.

      «Ազատությունն այն է, երբ ինքդ ես ընտրում քո շղթաները»։ Ի՞նչ կասես, Նոյեմի։

       
      • Ա.Նոյեմի

        11 Փետրվարի, 2013 at 6:01 ե.

        Տարբերակ է, բայց մի այ սահմանափակ ազատության մասին է խոսքը…. միայն ընտրության ազատության մասին է, ոչ թե ոգու, հոգու: Այդ ազատությունը … դա բանաձևը քրիստոնեության մեջ գտել եմ, բայց այդ ճրագն այնքնա հեռու է վառվում…. որ ճանապարհը չեմ կարողանում գտնել….

         

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: