RSS

Անպատեհություն

17 Փտր

Surrealism_charnine 7«Տես, որ երբ սերը գա, անդամալույծի աթոռ չհրամցնես նրան»
Վահրամ Փափազյան
«Հետադարձ հայացք»

-Չէ,-ասաց Մարդը, չեմ ուզում սևը։ Ես կարմիր եմ ուզում, կարմիր տուր ինձ։
Աստված լսեց, գլխով արեց ու տվեց Մարդուն կարմիր ծով։
-Չեմ ուզում ծով։ Ինձ մի բան տուր, որ հաստատուն լինի, հենարան լինի՝ ինձ ապահով զգամ…
Աստված մտածե՜ց, մտածե՜ց ու կապույտ հող տվեց։
-Չէ, հիմա մի քնքուշ բան է պետք, որ հոգիդ շոյի, ես նրբությունն եմ ուզում…
Աստված հոգոց հանեց, ուսերը վեր քաշեց ու մի գորշ ծաղիկ տվեց։
-Է՜… Ուզում եմ ընդարձակ լինի, ապահով ու կապույտ…
Աստված հասկացավ, որ մարդը երկինքն է ուզում՝ իր կողքին։ Հասկացավ, բայց արդեն ուշ էր. Մարդը մեռել էր։ Նայեց անտարբեր մարմնին, խղճաց Աստված, գթաց Մարդուն։ Որոշեց կատարել նրա վերջին կամքը։ Վերցրեց դին, որ տանի իր հետ, տանի երկինք։
Այնինչ այդ անշունչ մարմնին այլևս ոչինչ գորշ հողից զատ հարկավոր չէր…

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 17 Փետրվարի, 2013 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: