RSS

Կուրտ Վոննեգութի ասույթներից

24 Փտր

vonnegut_narrowweb__300x384,2Քննադատը, ով զայրույթ ու ատելություն է արտահայտում գրվածքի նկատմամբ, անհեթեթ է։ Նա նման է մի մարդու, ով զրահավորվում է ու գրոհում տաք, կեղծ սառնանուշը։

Զգուշացիր այն մարդուց, ով շատ է աշխատում մի բան սովորելու համար, սովորում է ու հասկանում, որ ավելի խելացի չի դարձել, քան առաջ էր։

Ես ուզում եմ որքան հնարավոր է՝ մոտ լինել անկյունին։ Անկյունից տեսնում ես ամեն տեսակի բաներ, որ կենտրոնից չեն երևում։ 

Եթե մի բան կիսատ-պռատ կարող ես անել, ուրեմն դու միաչքանի ես կույրերի թագավորության մեջ։

Ծիծաղն ու արցունքը՝ երկուսն էլ հիասթափության ու հյուծվածության արձագանքն են։ Ես ինձ համար նախընտրում եմ ծիծաղելը, որովհետև դրանից հետո ավելի քիչ բան է պետք լինում մաքրել։

Կյանքն այնքան կարճ է տևում, որ դրա մասին մտածելու ժամանակ չկա։ Գուցե կարողանայիր սրանում համոզել մարդկանց, բայց նրանք պնդում են տեղեկություն հավաքելու անհրաժեշտությունը։

Մեր ժամանակների քիչ լավ բաներից մեկը. եթե սարսափելի մահով մեռնես հեռուստատեսությամբ, մեռած կլինես ոչ թե փառքի մեջ, այլ մեզ սպասարկելով։

Ստեղծագործաբար գրելու մի դաս ձեզ. առաջին կանոնը՝ երբեք կետ-ստորակետ մի դրեք։ Դա մի այլասերված հերմոֆրոդիտ է, որ բացարձակապես ոչինչ չի արտահայտում։ Դրա արած միակ բանը ցույց տալն է, որ դու դպրոց ես գնացել։

Հումորը գրեթե ֆիզիոլոգիական հակազդումն է վախին։

Հմայքը հորինված է նրա համար, որ անծանոթներին հավանենք ու վստահենք մարդուն միանգամից։ Կապ չունի, թե այդ հմայիչի մտքինն ինչ է։

Մենակ նա, որ մեզնից մի քանիսը գրել-կարդալ ու մի քիչ հաշվել գիտեն, դեռ չի նշանակում, որ արժանի ենք նվաճելու Համալսարանը։

Մենք այն ենք, ինչ ձևացնում ենք, որ կանք։ Ուրեմն՝ պիտի լավ մտածենք, թե որպես ինչ ենք մեզ ձևացնում։

Ամբողջ ժամանակը ամբողջ ժամանակն է։ Դա չի փոխվում։ Դա փոխ չի տրվում զգուշացումների ու բացատրությունների համար։ Դա պարզապես կա։  Ընկալիր դա վայրկյան առ վայրկյան և կտեսնես, որ մենք, ինչպես արդեն ասել եմ,  խեժի մեջ քարացած միջատ ենք։

Այսպես՝ կատակախոսելը ինքնին արվեստ է, և դա միշտ որոշակի զգացմունքային վտանգ է առաջացնում։ Լավագույն կատակները վտանգավոր են. դրանք վտանգավոր են, որովհետև ինչ-որ չափով ճշմարտություն են պարունակում։

 

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: