RSS

Գրականություն

26 Փտր

Աշխատանքներ 10-րդ դասարանցիների համար՝ կիսամյակային գնահատականն ուղղելու համար

  1. Մեկնաբանիր տրված տեքստը՝ նշելով.
  • Ինչի՞ խորհրդանիշն է լաբիրինթոսը
  • Ո՞ր լաբիրինթոսից է ավելի հեշտ ազատվել և ինչո՞ւ
  • Ո՞րն է հեղինակի ասելիքը (մեկ նախադասությամբ ամփոփիր կամ բեր համապատասխան ասույթ կամ ասացվածք)։ Առանձնացրու այն նախադասությունը, ուր խտացած է ասելիքը։

Երկու արքա ու երկու լաբիրինթոս

Խորխե Լուիս Բորխես

Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին։ Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։

Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա, անարգված ու շփոթված, թափառեց մինչև երեկո։ Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց ու գտավ դուռը։ Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքը Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա։ Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր բոլոր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին։ Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ։ Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց.

-Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։

Հետո կապերն արձակեց և թողեց անապատում։ Նա սոված ու ծարավ՝ մեռավ։

Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում։

  1. Կարդա տրված ստեղծագործությունը։
  • Մեկնաբանիր ընդգծված հատվածները
  • Վերաբերմունք արտահայտիր այս ստեղծագործության մասին (հավանեցի, սիրեցի, սովորեցի և այլն)
  • Բացատրիր յուր, պրպտել, քսակ, կարկառել, աչքերը հառել բառերը։

Մուրացկանը

Ես անցնում էի փողոցով… Ինձ կանգնեցրեց մուրացիկ, զառամյալ մի ծերուկ։

Արտասվալից, բորբոքված աչքեր, կապտած շրթունքներ, գզգզված լաթեր, անմաքուր վերքեր… Օ՜, ինչ այլանդակ կերպով էր կլանել այդ դժբախտ արարածին աղքատությունը։

Նա պարզեց ինձ յուր կարմրած, ուռած, կեղտոտ ձեռքը…

Նա հառաչում էր, նա խեղդված ձայնով օգնություն էր աղերսում։

Ես սկսեցի պրպտել բոլոր գրպաններս… Ո՛չ քսակ, ո՛չ ժամացույց, ո՛չ նույնիսկ թաշկինակ. ես հետս ոչինչ չէի վերցրել։  Իսկ մուրացկանն սպասում էր։ Նրա կարկառած ձեռքը թույլ դողում էր ու ցնցվում։

Ինձ կորցրած, շփոթված՝ ես ամուր սեղմեցի այդ կեղտոտ, դողդոջուն ձեռքը.
-Ներողամի՛տ եղիր, եղբա՛յր, ես ոչինչ չունեմ։
Մուրացկանն իր բորբոքված աչքերը հառեց վրաս։ Նրա կապտած շրթունքերը քմծիծաղ տվին, և նա էլ իր հերթին պինդ սեղմեց իմ սառած մատները։

-Ի՞նչ արած, եղբա՛յր,- ծամծմեց նա,- դրա համար էլ շնորհակալ եմ։ Այդ էլ ողորմություն է, եղբայր։

Ես հասկացա, որ ինքս էլ ողորմություն ստացա իմ եղբորից։

 

3.    Լեոնիդ Ենգիբարյան

Տրված տեքստերից և հղումներից օգտվելով՝ կատարիր հետևյալ առաջադրանքները։

  • Ինչի՞ մասին են պատմվում այս մանրապատումներում։
  • Մանրապատումների հիմնական տրամադրությունը ո՞րն է։
  • Ենթատեքստը, որ հաճախ զգացվում է, ո՞րն է։
  • Նշիր պատկերավորման միջոցները՝ փոխաբերություններ, համեմատություններ, անձնավորում, հակադրություններ և այլն
  • Փոքրիկ գրառում արա՝ «Ինչով հարստացա՝ կարդալով այս մանրապատումները» թեմայով։

http://www.armversion.am/2012/03/15/%D5%AD%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4-%D5%A5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1/

«Խոստովանություն». Լեոնիդ ԵնգիբարյանՄարտ 15, 2012 | 14:59


Գրպանահատը

Ես գրպանահատ եմ:

Ես գրպանահատների արքան եմ:

Ես հարուստ եմ ու երջանիկ:

Ես գրեթե երջանիկ եմ:

Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:


Աղջկան, որ թռչել գիտե

Դու մի վախենա: Ոչինչ չի պատահի, որովհետեվ դու երկու սիրտ ունես: Եթե հանկարծ մեկը դադարի, կբաբախի երկրորդը: Դրանցից մեկը քեզ մայրդ է տվել: Գիտե՞ս ինչպես: Տասնինը տարի առաջ կարողացել է սիրել: Մի՜ ծիծաղիր. անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի՜ անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:

Պարզ ճշմարտություն:

Գունդը ափի մեջ

Կրկեսում մարդիկ շատ համարներ են կատարում:

Նրանք ճախրում են գմբեթների տակ, աճպարարություն են անում տասնյակ առարկաներով, հետո ձեռքերի վրա են կանգնում. հաստատում եմ՝ հատկապես դա սովորելը դժվար է ու բարդ:

Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից գիշերները կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թեվերը, եվ աչքերն արյունով կլցվեն…

Այս ամենն, իհարկե, ծանր է եվ, այնուամենայնիվ, վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբեվէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եվ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:

Մի՜ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշըե: Դուք նրան կնեղացնեք, եվ նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, եվ աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ եվ լավ մարդիկ:

Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:

Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:

http://www.arshavakanner.am/norutyunner/hogevor-mshakutain/74.html/

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ. ՀՈՎԱՆՈՑԸ

Հրապարակված September 30, 2011 | Հեղինակ: mocak

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որհովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալիհովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…

Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հետու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցըգտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քոհովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատում է արդյոք վերելակն այսօր, թե ոչ…

Լեոնիդ Ենգիբարյան

ttp://haso63.wordpress.com/tag/%D5%AC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4-%D5%A5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/

Աուդիո

http://www.youtube.com/watch?v=wMDMPILpYBo

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 26 Փետրվարի, 2013 in Դասեր

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: