RSS

«Մարդ» հասկացության բնորոշումը

09 Մրտ

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Վեցամսյա սաղմը՝ զարգացած անդամներով, արդեն մա՞րդ է։ Եթե՝ այո, մա՞րդ է արդյոք եռամսյա սաղմը։ Հենց նոր բեղմնավորված ձվաբջիջը մա՞րդ է։ Կոմայի մեջ հիվանդը, որ վեց ամիս գիտակցության չի եկել, բայց սիրտը խփում է, թոքերն էլ՝ շնչում, դեռ մա՞րդ է։ Սնուցող լուծույթում պահվող մարդկային ուղեղը մա՞րդ է։ Համակարգիչը, որ ընդունակ է արտահայտելու մարդկային ուղեղի մտածողության բոլոր գործընթացները, արժանի՞ է մարդ կոչվելու։ Ռոբոտը, որ արտաքինից նման է մարդու և օժտված է մարդու ուղեղի նման ուղեղով, մարդկային արարա՞ծ է։ Մարդ-կլոնը, որ ստեղծվել է գենետիկ փոփոխությունների արդյունքում՝ իր համածին եղբորը«պահեստամասեր» մատակարարելու համար, մա՞րդ է։

Այս ամենը պարզ չէ։ Հնուց ի վեր մինչև միջին դարեր կանայք, օտարականներն ու ստրուկները մարդ չէին համարվում։ Սկզբունքորեն, միայն օրենսդիրը կարող է որոշել՝ ով է մարդ հանդիսանում, իսկ ով՝ ոչ։ Դրանում նրան պիտի օգնեն բնագետները, փիլիսոփաները, ծրագրավորողները, գենաբանները, հոգևորականները, բանաստեղծները, ֆիզիկները։ Որովհետև «մարդկային արարած» հասկացությունն ավելի ու ավելի դժվար է բնորոշվում։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: