RSS

Տիեզերական ձուն

31 Մրտ

verber_17cture Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ամեն ինչ սկսվում է ձվից և ամեն ինչ վերջանում է ձվով։ Շատ ժողովուրդների առասպելաբանություններում ձուն համարվում է արշալույսի ու մայրամուտի խորհրդանիշը։
Եգիպտական հնագույն առասպելներում  աշխարհի արարումը նկարագրված է որպես իր մեջ արևն ու կյանքի սաղմերը պարունակող Տիեզերական ձվից ելնում։ Օրփեոսականության մեջ համարվում է, որ ժամանակը խժռող Քրոնոսը մթության մեջ արարել է արծաթե մի ձու։ Դրա կեսերից առաջացել են երկինքն ու երկիրը։ Դրանից է դուրս եկել Ֆանեսը՝ արարիչ-աստվածը, որին պատկերել են բզզացող մեղվի տեսքով։

Հնդիկները համարում են, որ Տիեզերքը սկզբում զուրկ է եղել էությունից, քանի դեռ Հիրանիա Գարբհա ձվի ձևը չէր ստացել, որի կճեպը սահման դարձավ ոչնչի ու ինչ-որ բանի մեջ։ Մի տարի անց այդ Տիեզերական ձուն բացվել է, ու դրա միջի թաղանթը վերածվել է ամպի, ճեղքերը՝ գետերի, իսկ հեղուկը՝ օվկիանոսի։

Չինացիները հավատում են, որ նախնական քաոսը ձվից է ստեղծվել. ձուն ջարդվել է, և առաջացել են Ին երկիրը և Յան երկինքը։ Պոլինեզիացիները պնդում են, որ ի սկզբանե եղել է Տե Տումու՝ հիմքը և Տե Պապա՝ ժայռը պարունակող ձուն։ Երբ դա ջարդվել է, առաջացել են երեք իրար վրա դարսված հարթակներ, որտեղ Տե Տումուն և Տե Պապան ստեղծել են մարդուն, կենդանիներին ու բույսերը։

Կաբալլայի համաձայն Տիեզերքը առաջացել է ձվից, որը ջարդվել-բաժանվել է 288 մասի։ Ճապոնական, ֆիննական, սլավոնական ու փյունիկյան՝ աշխարհարարման մասին առասպելները նույնպես համաշխարհային ձվից են խոսում։
Մի ժողովրդի համար բեղմնավորման խորհրդանիշ ձուն ուրիշների մոտ դառնում է հակառակը՝ մահվան խորհրդանիշ, ձու են ուտում որպես սգի նշան։ Դրանք նույնիսկ դնում են գերեզմանի մեջ, որ մահացածը կարողանա ուժ ստանալ անդրաշխարհում ճամփորդելու համար։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: