RSS

Monthly Archives: Ապրիլի 2013

Երանություն

5057«Քարանա՜լ… քարանա՜… քարանա՜լ…»
(Ավ. Իսահակյան. «Երջանկության իմաստը»)

Բաց թող… Բաց թող ու բարձրացիր վեր։ Վեր՝ անկանոն ու անկշիռ լողա օդում։ Օդը նուրբ է, վանիլի թույլ բուրմունքը քեզ թող տանի, քնեցնի։
Ու նուրբ կապույտ օդում դու հալվում ես։ Շուրջդ սեր է, միայն սեր է։ Սիրո ջերմությունն է՝ քնքուշ հալեցնում է քեզ ու լուծում իր մեջ, ինչպես պաղպաղակի կտորն է լուծվում տաք սուրճի մեջ։  Read the rest of this entry »

 
 

Պիտերի սկզբունքը

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

«Հիերարխիկ համակարգում ցանկացած աշխատող բարձրանում է մինչև իր ոչ բանիմացությունը»։ Այս սկզբունքն առաջին անգամ ձևակերպել է  Լոուրենս Ջ.Պիտերը 1969 թվին։ Նա ուզում էր նոր գիտություն ստեղծել՝ հիերարխոլոգիա, որը կզբաղվի աշխատողի ոչ բանիմացության խնդրով։ Նա ուզում էր հետազոտել, վերլուծել ու չափել ոչ բանիմացության բնական զարգացումը ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներսում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

սարերից իջան մի խումբ ձիավոր

Սիրանուշ Դ’վոյանի և Միսակ խոստիկյանի զրույցից

Սովորաբար արվեստ կոչվելու հավակնությունը վկայում է դրա բացակայությունը, ավելի շուտ խոսում` արվեստի տանիքի պահանջի մասին: Տանիքի ու պարիսպի:

 

հատված 16

Արդյոք ովքե՞ր են, ի՞նչ կտրիճներ են: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Հոգու բաղադրությունը

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սկզբում մարդկային հոգին որոշվում էր երեք գործոնով՝ ժառանգականությամբ, կարմայով և ազատ ընտրությամբ։ Որպես կանոն, սկզբում դրանք ունենում են հետևյալ չափաբաժինները. 25% ժառանգականություն, 25%  կարմա, 50% ազատ ընտրություն։

Ժառանգականությունը. Ճանապարհի սկզբին հոգու ապագան քառորդ չափով որոշվում է գեների որակով, կրթությամբ, բնակության վայրով և շրջապատով։ Այս ամենը կախված է ծնողներից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Քանդակագործը

images (1)Օսքար Ուայլդ

Մի երեկո նա հոգում անդիմադրելի ցանկություն զգաց ստեղծելու ՄԻ ՊԱՀ  ՏԵՎՈՂ ՀԱՃՈՒՅՔԻ քանդակը։ Եվ նա շրջեց աշխարհեաշխարհ՝ բրոնզ գտնելու համար, որովհետև միայն բրոնզով էր կարողանում ստեղծագործել։

Բայց աշխարհի ողջ բրոնզն անհետացել էր։ Ամբողջ աշխարհում չկա Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հուղարկավորության ծեսերը

220px-BernardWerberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Հուղարկավորության առաջին ծեսերը ի հայտ են եկել ժամանակակից մարդու՝ Homo sapiens-ի հետ, մոտավորապես 120 հազար տարի առաջ։ Ամենահին հուղարկավորումները հայտնաբերվել են Իսրայելում՝ Կաֆզեխ լեռան վրա՝ Մեռյալ ծովի ափից ոչ հեռու։ Հնէաբանները կմախքի ու ենթադրաբար մահացածներին պատկանած իրերի մնացորդներ են գտել։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Կյանքի օրենքներ

guerraՏոնինո Գուերրա

Ես շատ ձանձրալի ու ծեր մարդ եմ։ Հույս ունեմ՝ դեռ հարյուր տարի էլ ապրելու եմ։

Ես հրաշալի մանկություն եմ ունեցել։ Հենց այդ ժամանակ եմ առաջին անգամ վայելել անձրևի թակոցը տերևներին, ծանոթացել ձյան հետ՝ բերանս բացում էի ու բռնում փաթիլները, առաջին անգամ համտեսել եմ պաղպաղակը։ Հենց լիզեցի, հետ փախա։ Էնքան համով էր, որ վախեցա։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Աշոտ Բլեյանի ֆբ-յան գրառումը՝ Ալբերտ Գասպարյանին ուղղված

Ալբերտ Գասպարյանին
Հարգելի բարեկամ, ՖԲ-ի ընկեր, առիթ է` ծանոթանանք ավելի լավ։ Ուրախ ենք, որ հետաքրքրվում եք կրթական խնդիրներով, հանրակրթական դպրոցով, սովորողների ուսումնական աշխատանքով։ Մեր ուզածն էլ դա է, որ դպրոցը հայտնվի հասարակության ուշադրության կենտրոնում, հանրակրթության խնդիրները քննարկման առարկա դառնան։ Այսպիսով մենք մասնագետներին ներգավում ենք մեր կրթական խնդիրների լուծման մեջ։ Նաև այդ նպատակով է, որ մենք մեր կրթական միջավայրն ու կյանքը բացել ենք, դարձրել թափանցիկ, հրապարակային։ Ուզո՞ւմ եք մեր մասին իմանալ` խնդրեմ մեր mskh.am-ը, նրա երկու տասնյակի չափ ենթակայքերը, մեր ուսուցիչների և սովորողների բլոգները…. Read the rest of this entry »

 

Զուգահեռ իրականություն

bernard-werberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Հնարավոր է՝ իրականությունը, ուր ապրում ենք, միակը չէ։ Կարող են և զուգահեռ իրականություններ գոյություն ունենալ։

Օրինակ՝ այս իրականության մեջ դուք կարդում եք այս գիրքը, իսկ ուրիշ իրականության մեջ ձեզ սպանում են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Բաժակ բաժակի զարկենք

verber_17cture

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Բաժակ բաժակի զարկելը հին ֆրանկական սովորույթ է։ Զարկելիս հարկավոր էր մի քանի կաթիլ հեղուկ սեփական բաժակից ցողել բաժակակցի բաժակի մեջ։ Սա ծառայում էր որպես ապացույց, որ գավաթների պարունակությունը թունավորված չէ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,