RSS

Աշոտ Բլեյանի ֆբ-յան գրառումը՝ Ալբերտ Գասպարյանին ուղղված

12 Ապր

Ալբերտ Գասպարյանին
Հարգելի բարեկամ, ՖԲ-ի ընկեր, առիթ է` ծանոթանանք ավելի լավ։ Ուրախ ենք, որ հետաքրքրվում եք կրթական խնդիրներով, հանրակրթական դպրոցով, սովորողների ուսումնական աշխատանքով։ Մեր ուզածն էլ դա է, որ դպրոցը հայտնվի հասարակության ուշադրության կենտրոնում, հանրակրթության խնդիրները քննարկման առարկա դառնան։ Այսպիսով մենք մասնագետներին ներգավում ենք մեր կրթական խնդիրների լուծման մեջ։ Նաև այդ նպատակով է, որ մենք մեր կրթական միջավայրն ու կյանքը բացել ենք, դարձրել թափանցիկ, հրապարակային։ Ուզո՞ւմ եք մեր մասին իմանալ` խնդրեմ մեր mskh.am-ը, նրա երկու տասնյակի չափ ենթակայքերը, մեր ուսուցիչների և սովորողների բլոգները…. Դպրոցի փակ դռները, սովորողների և ուսուցիչների տետրերը բացվել են. համեցեք։ Դուք, կրթության գործի յուրաքանչյուր մասնակից և հետաքրքրվող յուրաքանչյուր մեկը կարող է հարցադրումներ անել, ստանալ պատասխաններ։ Օրեր առաջ կրթահամալիր այցելել և սովորողների հետ հանդիպել է Արամ Պաչյանը, այս ուրբաթ բլոգեր սովորողների և ուսուցիչների հետ հանդիպում է Կարեն Անտաշյանը, կրթության, մշակույթի գործիչներ ոչ միայն Հայաստանից։
Մենք նաև պարբերաբար կազմակերպում ենք առցանց քննարկումներ, ամենամյա բաց հավաքներ։ Առաջիկա հավաքը, որին պատրաստվում ենք, հեղինակային կրթական ծրագրի հեղինակների մայիսյան 8-րդ բաց հավաքն է, հրավիրում ենք Ձեզ մայիսի 16-18-ին տեսնելու մեր կողմից իրականացվող կրթական ծրագրերի արդյունքները, քննարկելու դրանք հեղինակ ուսուցիչների հետ։ Հավաքի շրջանակում նախապատրաստվում է նաև «Գրականություն, մայրենի լեզու, դպրոց» կլոր սեղանը։ Ձեր հարցադրումները, նմանատիպ այլ հարցեր ինչո՞ւ նախ և առաջ չուղղեք սովորողին և ուսուցչին, սովորողի ծնողին, ով նաև կրթության իրական պատվիրատու է, դպրոցի, կրթահամալիրի տնօրեններին։ Որքան ես տեղյակ եմ, պատմության առաջադրանքներին վերաբերող Ձեր մտահոգություններն ակտիվ քննարկվեցին սովորողների և ուսուցիչների շրջանում, ովքեր շատ էին ուզում հանդիպել Ձեզ հետ։ Համեցեք, հանդիպեք։ «Ասեկոսեից» տեղեկացանք այդ հարցադրման վերաբերյալ ՀՀ ԿԳ նախարարության պատասխանին և Ձեր արձագանքին։ Ինչպես նախորդ, այնպես և այս անգամ Ձեր բերած առաջադրանքները դասագրքից չեն։ Առաջադրանքները կազմում են մեր ուսուցիչները, դրանք վերցրել եք կա´մ ուսուցչի, կա´մ սովորողի բլոգից։ Կրթահամալիրում 150-ից ավելի աշխատողներ և 700 սովորողներ ուսումնական բլոգներ ունեն, դրանցում շրջանառվում են բազում հեղինակային առաջադրանքներ, տեքստեր։ Իհարկե, դրանք մի մասը կարող են հարցեր առաջացնել։ Անընդհատ սովորող, բաց համակարգում աշխատող ուսուցիչն ու սովորողը դրա մեջ հասունանում են, սխալներն ուղղում են։ Սրանում է մեդիակրթության հմայքը կամ առավելությունը, բայց ոչ երբեք թերությունը։ Դրանք ունեն շարունակություն մեդիաօլիմպիադաների, տարբեր ստուգատեսների, կրահամալիրի ուսումնական տոնացույցով նախատեսված նախագծերի ձևով։

Հարգանքով` Աշոտ Բլեյան

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: