RSS

Հուղարկավորության ծեսերը

14 Ապր

220px-BernardWerberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Հուղարկավորության առաջին ծեսերը ի հայտ են եկել ժամանակակից մարդու՝ Homo sapiens-ի հետ, մոտավորապես 120 հազար տարի առաջ։ Ամենահին հուղարկավորումները հայտնաբերվել են Իսրայելում՝ Կաֆզեխ լեռան վրա՝ Մեռյալ ծովի ափից ոչ հեռու։ Հնէաբանները կմախքի ու ենթադրաբար մահացածներին պատկանած իրերի մնացորդներ են գտել։

Հուղարկավորության մշակույթի հետ ծնվում է ենթադրությունն այն մասին, թե ինչ է լինում մահից հետո, ի հայտ են գալիս դրախտի և դժոխքի, ապրած կյանքը դատելու մասին հասկացությունները, դրանց հետ էլ՝ կրոնը։ Քանի դեռ մարդիկ պարզապես մի կողմ էին նետում իրենց ցեղակիցների դիակները, մահն աշխարհում ամեն ինչի վերջն էր։ Հենց մարդն սկսեց մեռյալների վրա ծեսեր անել, ոչ միայն հոգևորությունն ի հայտ եկավ, այլև վիպերգությունը։ Սկսեց երևակայությունը շարժվել։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: