RSS

Քանդակագործը

16 Ապր

images (1)Օսքար Ուայլդ

Մի երեկո նա հոգում անդիմադրելի ցանկություն զգաց ստեղծելու ՄԻ ՊԱՀ  ՏԵՎՈՂ ՀԱՃՈՒՅՔԻ քանդակը։ Եվ նա շրջեց աշխարհեաշխարհ՝ բրոնզ գտնելու համար, որովհետև միայն բրոնզով էր կարողանում ստեղծագործել։

Բայց աշխարհի ողջ բրոնզն անհետացել էր։ Ամբողջ աշխարհում չկա բրոնզի մի փրթիկ, որ նա գտներ, բացի այն բրոնզից, որով կերտված էր քանդակը ԹԱԽԻԾԻ, ՈՐ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ Է։ Այս քանդակը նա իր ձեռքերով էր արել ու դրել էր այն միակի գերեզմանին, որ կյանքում սիրել էր։ Իր ամենասիրածի գերեզմանին նա դրել էր այս քանդակն ի նշան մի մարդու սիրո, ով չէր ուրանալու և ի նշան թախիծի մի մարդու, ով միշտ տրտմելու էր։
Եվ ամբողջ աշխարհում է՛լ ուրիշ բրոնզ այս քանդակի բրոնզից բացի չկար։

Եվ նա առավ իր ձեռքերով արած քանդակը, գցեց մեծ վառարանը ու կրակին տվեց։ Եվ բրոնզից ԹԱԽԻԾԻ, ՈՐ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ Է, նա կերտեց քանդակը ՄԻ ՊԱՀ  ՏԵՎՈՂ ՀԱՃՈՒՅՔԻ։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: