RSS

Daily Archives: 28 Ապրիլի, 2013

Երանություն

5057«Քարանա՜լ… քարանա՜… քարանա՜լ…»
(Ավ. Իսահակյան. «Երջանկության իմաստը»)

Բաց թող… Բաց թող ու բարձրացիր վեր։ Վեր՝ անկանոն ու անկշիռ լողա օդում։ Օդը նուրբ է, վանիլի թույլ բուրմունքը քեզ թող տանի, քնեցնի։
Ու նուրբ կապույտ օդում դու հալվում ես։ Շուրջդ սեր է, միայն սեր է։ Սիրո ջերմությունն է՝ քնքուշ հալեցնում է քեզ ու լուծում իր մեջ, ինչպես պաղպաղակի կտորն է լուծվում տաք սուրճի մեջ։  Read the rest of this entry »

 
 

Պիտերի սկզբունքը

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

«Հիերարխիկ համակարգում ցանկացած աշխատող բարձրանում է մինչև իր ոչ բանիմացությունը»։ Այս սկզբունքն առաջին անգամ ձևակերպել է  Լոուրենս Ջ.Պիտերը 1969 թվին։ Նա ուզում էր նոր գիտություն ստեղծել՝ հիերարխոլոգիա, որը կզբաղվի աշխատողի ոչ բանիմացության խնդրով։ Նա ուզում էր հետազոտել, վերլուծել ու չափել ոչ բանիմացության բնական զարգացումը ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներսում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,