RSS

Նոոսֆերա

10 Մյս

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Գլխուղեղի ձախ կիսագունդը ենթարկվում է տրամաբանությանը։ Դա «թվերի ուղեղն» է։ Աջ կիսագունդն ապրում է կանխազգացումներով։ Դա «ձևերի ուղեղն» է։ Նույն տեղեկությանը գլխուղեղի երկու կիսագնդերը տարբեր կերպ են արձագանքում և երբեմն գալիս են միանգամայն հակադիր եզրակացությունների։

Երևում է՝ աջ կիսագունդը՝ ենթագիտակցական խորհուրդների աղբյուրը, միայն գիշերները՝ քնի միջոցով է իր կարծիքը հայտնում ձախին՝ գիտակցաբար գործող կիսագնդին, ինչպես  զարգացած կանխազգացություն ունեցող կինն է զգուշացում փսփսում նյութապաշտ ամուսնու ականջին։

Ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին («բիոսֆերա» հասկացության հեղինակը) և ֆրանսիացի փիլիսոփա Տեյարդ դը Շարդենը ենթադրում են, որ կանխազգացող ձախ կիսագունդը ընդունակ է միանալու նրան, որ այս երկուսը կոչում են «նոոսֆերա»։ Նոոսֆերան ասես մթնոլորտի նման մեր մոլորակը ծրարող մի մեծ ամպ լինի։ Այս պարփակ, ոչ նյութական ամպը գոյանում է մարդկային ենթագիտակցությունից՝ գաղափարներից, որ հեռարձակում է աջ կիսագունդը։ Նոոսֆերան մի տեսակ մարդկային գլոբալ բանականություն է։ Մեզ թվում է, թե մի բան հորինում կամ արարում ենք։ Իրականում մեր աջ կիսագունդը նոոսֆերայից տեղեկություն է հայթայթում։ Եվ երբ մեր ձախ կիսագունդը անսում է աջին, տեղեկությունը վերածվում է մտքի, որ կոնկրետանում է գործողություններում։ Այս վարկածի համաձայն նկարիչը, գյուտարարը կամ գրողը ընդամենը ռադիոընդունիչներ են, որ ընդունակ են կոլեկտիվ ենթագիտակցության մեջ աջ կիսագնդով որսալու գաղափարը և, իրենց աջ և ձախ կիսագնդերում ազատ կապ հաստատելով, վերականգնում են գաղափարը, որ մինչ այդ, բոլորին հասանելի, լողում էր նոոսֆերայում։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: