RSS

Հետևորդը

15 Մյս

 wildeՕսքար Ուայլդ

Երբ Նարցիսը մեռավ, նրա սիրելի լճակը մի պուտ քաղցրահամ ջրից փոխվեց մի պուտ աղի արցունքի։ Եվ Օրեադները կանաչ անտառներից, որոնք պիտի գովերգեին, ողբալով եկան լճակի մոտ, որ մխիթարեն նրան։

Բայց երբ տեսան, որ լճակը մի պուտ քաղցրահամ ջրից վերածվել է մի պուտ աղի արցունքի, արձակեցին իրենց մազերի կանաչը ողջ երկայնքով, ձայն տվին լճակին ու ասացին.
-Չենք զարմանում, որ դու ողբում ես Նարցիսին այս ձևով. ախր նա շա՜տ գեղեցիկ էր։

-Իրո՞ք՝ գեղեցիկ էր,- ասաց լճակը։

-Քեզնից լավ դա ոչ ոք չի իմանա,- պատասխանեցին Օրեադները։- Երբ մեզ արհամարհում էր, դու էիր, ում փնտրում էր, քո ափին էր պառկում և քեզ էր նայում։ Քո ջրերի հայելում էր նա արտացոլում իր սեփական գեղեցկությունը։

Եվ լճակը պատասխանեց.

-Բայց ես սիրեցի Նարցիսին, որովհետև երբ պառկում էր իմ ափերին և նայում ինձ, նրա աչքերի հայելում ես միշտ իմ սեփական գեղեցկության արտացոլանքն էի տեսնում։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

9 responses to “Հետևորդը

  1. Արթուր Ավագյան

    20 Մայիսի, 2013 at 11:13 ա.

    Շատ լավ պատմություներ իմ հետել այսպիսի դեպք պատահել:

     
  2. Sargis Hakobyan 8-3

    20 Մայիսի, 2013 at 12:10 ե.

    Շատ հետաքրքիր էր, բայց իմաստը չհասկացա:

     
  3. Դիանա Զորյան

    20 Մայիսի, 2013 at 2:39 ե.

    Այս առակը մարդկանց ինքնասիրահարավածության մասին է: Նարցիսը գալիս էր լճաին մոտ, որ իրեն տեսնի այսինքն իր շահի համար: Եվ լճակն էլ վարվում էր Նարցիսի հետ ճիշտ նույն պես. այսինքն նրանցից ոչ ոք չէր հասկանում, որ կարելի է ընկերություն անել կամ էլ գոնե սիրել իրար, քանի որ նրանցից ամեն մեկը միայն իրեն էր սիրում:
    Ես այս առակը կարող եմ կապես մեր հիմիկվա հասարակության հետ ու համոզված եմ, որ շատ նման են: Այսօր, երբ ինչ որ երեխա աստիճաններից ընկնում է մարդիկ նայում են, թե ինչ որ տեղը ջարդել կամ վնասել է, թե ոչ: Եթե ոչ, ապա նրանց շաևունակում են իրենց ճանապարհը: Չգիտեմ կարող է և դա կյանքի գոյատևման կռիվն է, բայց շատ կասկածում եմ, որ ես ճիշտ եմ:

     
  4. Սուրեն Կարապետյան

    21 Մայիսի, 2013 at 7:03 ա.

    Շատ իմաստալից և հետաքրքիր պատմություն էր:

     
  5. Lusine Mlke-Galstyan

    21 Մայիսի, 2013 at 11:52 ա.

    Ինչքան ինքնասիրահարված պետք է լինես որ սիրահարվես քեզ… Կամ ինչքան ինքնասիրահարված պետք է լինես որ ողբաս քո ինքնասիրության համար: Չեմ կարող ասել, որ ինքնասիրությունը վատ բան է, բայց երբ այն շա՜տ է դա ահավոր է… Ինչքան զզվեցի այդ տեքստից, կարդում եմ ու հասկանում… Այս ամենը ես տեսնում եմ ամեն օր, բայց ինչ եմ կարող ես անել… Չգիտեմ:

     
  6. Սոնա Խաչատրյան 8-1 դասարան

    21 Մայիսի, 2013 at 12:00 ե.

    Ինչպես միշտ շատ իմաստալից առակ….այս առակում շատ էր գերիշխում ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, իսկ դա իմ կարծիքով ամենավատ մարդու տեսակն է: Կարծում եմ մարդիկ և ամեն էակ պետք է լինի մի փոքր քննադատ , որ կարողանա մի փոքրել իրեն գովել տեղ ունենա…

     
  7. Գրիգոր Մելիքյան 8.1

    22 Մայիսի, 2013 at 5:50 ե.

    Ես համաձայն եմ Դիաննայի հետ մարդիկ չեն նայում ուրիշին հարմար է թե չէ նրանք առանց հարցնելու իրենց ուզածը անում են, և չեն հասկանում, որ ուրիշի դժբախտության հաշվին նրանք ուրախ են լինում:

     
  8. Իսախանյան Էմմա

    20 Հունիսի, 2013 at 5:47 ե.

    Այս առակը մարդկանց եսասիրության մասին է: Նարցիսն էր եսասեր, նա արհամարհում էր բոլորին, բայց ընտրեց Լճակին, որովհետև Լճակին նայելով նա տեսնում էր իրեն ու հիանում էր: Իսկ Լճակը հետևորդն էր, որ հետևում էր Նարցիսին ու նրան նայելով տեսնում էր իրեն:
    Հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ եսասեր նարցիսին, մեկ այլ պատմության մեջ: Իսկ ինչո՞ւ եղավ… որովհետև նա եսասեր էր, որովհետև սիրում էր միայն իրեն: Ինձ սխալ չհասկանաք, ես չեմ ասում, որ ընդհանրապես չսիրեք ձեզ… ոչ պետք է եսասեր լինել, ոչ էլ անինքնասեր, ուղղակի պետք է չափի մեջ լինել…

     
    • Interest

      20 Հունիսի, 2013 at 6:11 ե.

      Էմմա ջան, գրողի հանճարը հենց նրանում է, որ ջրի երես է հանում իսկությունը, մաքրում է քարոզված բարոյականությունից, որ, բնականաբար, կեղծ է։ Նա ոչ թե ասում է, թե ինչպիսին պիտի լինել, այլ՝ թե ինչպիսին ենք։
      Մարդը բնության մի օղակ է, նա չի կարող իր բնույթից անջատվել, ժխտել իրեն։
      Դրա համար էլ մենք միշտ սիրում ենք նրանց, ում աչքերի մեջ մեր արտացոլանքն ենք գտնում։

       

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: