RSS

Սիրենները

21 Մյս

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

«Սիրենը» պարանով կապողն է, որովհետև համարվում է, թե իբր նրանց երգը ընդունակ է կապելու, հմայելու տղամարդկանց։ Գետերի աստվածություն Աքելոսի և Կալիոպե փերու դուստրերը կանացի դեմք, ձեռքեր ու կուրծք ունեն և ձկան երկար պոչ։ Նրանց այդպիսին է դարձրել Աֆրոդիտեն, ով, ըստ առասպելի, պատժել է նրանց, որովհետև իրենց կուսությունը չեն տվել աստծուն։ Սիրենների կախարդական երգով հմայված նավազները շեղվում էին երթուղուց, նավաբեկության ենթարկվում, իսկ սիրենները խժռում էին նրանց մարմինները։

Շատ սիրեններ կային, բայց ամենահանրահայտը Պարթենոպան էր, ում, ըստ ավանդության, դուրս են նետել Տիրենյան ծովի ափ՝ Կապրիի դիմաց, ուր նա հիմնել է Նեապոլը։

Ալքիմիկոսների համար սիրենները խորհրդանիշն են ձկան և Մերկուրիի միության, որ մեծ ստեղծագործության արարմանն են մասնակցում։
Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթում ավելի պարզ պատմվում է, թե ի սեր արքայազնի  սիրենը փոխում է իր պոչը կանացի ոտքերով, որ կարողանա պարել։ Սա առակ է այն մասին, որ հսկայական տառապանքների գնով մարդիկ ջանում են հաղթահարել իրենց մեջ կենդանական փուլը ու դառնալ ուղղահայաց քայլող։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: