RSS

Գեայի պատասխանը

16 Հնս

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

553568_350930764961888_2092752636_nԹե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։

Եթե մարդը երկրակեղևը ցնցող ատոմային ռումբ է պայթեցնում, Գեան պատասխանում է երկրաշարժով։ Եթե մարդը արդյունահանում է նավթ՝ Երկրի սև ոսկին, թունավոր գոլորշիներով, որոնք հավաքվում ու հեղձուցիչ ամպ են դառնում, Երկիրը պատասխանում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Դա սառցադաշտերի հալչելու և ջրհեղեղի պատճառ է դառնում։

Մարդը դեռ չի հասկացել, որ իր հարազատ մոլորակը պատասխանում է իր ամեն մի մարտահրավերին, և զարմանում է, երբ տեղի է ունենում մի բան, որ ինքը կոչում է «բնական աղետ»։ Իրականում աղետները «արհեստական» են և տեղի են ունենում, քանի որ մարդը չի կարողանում իր մոլորակի հետ երկխոսություն վարել։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 16 Հունիսի, 2013 in Uncategorized

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: